Արագ Նախաճաշ 2 րոպեում․ Համեղ Նորույթ գուրմանների համար

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր արագ նախաճաշ կպատրաստենք հաշված րոպեների ընթացքում, բայց տեսքն ու համը երկար կմնա ձեր հիշողության մեջ ողջ օրվա ընթացքում։

Արագ Նախաճաշ 2 րոպեում․ Համեղ Նորույթ գուրմանների համար

Արագ Նախաճաշ Բաղադրիչներ

  • Ձու — 4 հատ
  • Ապխտած միս, խոզապուխտ, երշիկ կամ բաստուրմա — մի քանի շերտ
  • Հալվող պանիր — 100 գր․

Արագ Նախաճաշ․ Ինչպես պատրաստել

  • Սկզբում քերիչով անցկացնենք հալվող պանիրը, ի դեպ շուկաներում հիանալի լոռի պանիր ունենք, որը հոլանդական հալչողին չի զիջում համով, կարող եք և դրանցից վերցնել, քերեցինք դնում ենք կողքի
  • 4 ձուն հարում ենք, կարող եք ձվի քանակը որոշել ըստ ձեր ախորժակի իհարկե, խոհանոցում հստակ կանոններ չեն գործում
  • Թավայի մեջ բացի ձիթայուղից նաև մի կտոր կարագ դնենք, այդպես նախաճաշը ավելի հագեցնող կլինի և երկար կուշտ լինելու զգացողություն կունենաք
  • Ձուն ամբողջությամբ դատարկում ենք թավայի մեջ, սպասում ենք տակի շերտը այնքան պնդանա, որ առանց քանդվելու կարողանանք շուռ տալ և շուռ ենք տալիս
  • Մի անկյունում պետք է շարենք խոզապուխտ, որը ես եմ ի դեպ պատրաստել, պատրաստման եղանակը կարող եք տեսնել մեր կայքում և մեր Յութուբյան ալիքում

Արագ Նախաճաշ 2 րոպեում․ Համեղ Նորույթ գուրմանների համար

  • Հալվող պանիրն են լցնում վրան և մյուս կողմով փակում ձվածեղը
  • Կարող եք խոզապուխտի փոխարեն բաստուրմա, երշիկ կամ հավի խաշած միս դնել, կրկին շատ համեղ կստացվի
  • Շուռումուռ ենք տալիս և վերջ վերցնում ենք կրակից
  • Սերմերից մի բուռ լցնենք ափսեի մեջ, դուք շատ օգտագործեք դդումի, արևածաղկի, կտավատի սերմեր և քունջութ իհարկե
  • Ես նման խառնուրդ առատորեն լցնում եմ աղցաններին, նախաճաշին օգտակար և համեղ
  • Տեսեք պանիրն ինչ ախորժելի հալչել է, իսկ խոզապուխտի բույրն ուղղակի խենթացնում է

Արագ Նախաճաշ 2 րոպեում․ Համեղ Նորույթ գուրմանների համար Տեսանյութ

Դե ինչ, բարի նախաճաշ և գեղեցիկ օր բոլորիս։

Խնդրում ենք Գնահատեք