Բանջարեղենով ռուլետ շերտավոր խմորով. Նրանց համար, ովքեր ծոմ են պահում, կամ հրաժարվել են մսից

Բանջարեղենով ռուլետ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Բանջարեղենով ռուլետ պատրաստելու համար առաջարկում ենք օգտագործել սովորական շերտավոր խմոր և սնկով լցոն, իսկ մսի փոխարեն թխել դդում և ամբողջական սունկեր: Մի խնայեք կծու համեմունքները` ուտեստն ավելի համեղ և անուշաբույր դարձնելու համար:

Ջրի փոխարեն կարող եք վերցնել ցանկացած բուսական կաթ, իսկ եթե չեք հրաժարվում կաթնամթերքից, կարող եք օգտագործել սովորական կաթ: Կարող եք քնջութի սերմեր ցանել: Մի վախեցեք լցոնի բաղադրության հետ փորձեր անել, օրինակ, ավելացնել գազար կամ սմբուկ, գլխավորն այն է, որ հեղուկը հնարավորինս քամվի, որպեսզի ռուլետը «չլողա»:

Բանջարեղենով ռուլետ

Բանջարեղենով ռուլետ շերտավոր խմորով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շերտավոր խմոր 250 գ

_Դդում 300 գ

_Շամպինիոն 300 գ

_Ձիթապտղի յուղ 2,5 ճաշի գդալ

_Ուրց 1 փունջ

_Ընկույզ մի քանի հատ

_Խնկունի 1 թեյի գդալ

_Սոխ շալոտ 1 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Սպանախ 150 գ

_Ջուր 3 ճաշի գդալ

Բանջարեղենով ռուլետ

Բանջարեղենով ռուլետ

Բանջարեղենով ռուլետ

Բանջարեղենով ռուլետ շերտավոր խմորով. Պատրաստման եղանակը

_Տեղադրեք 3-4 խոշոր սունկ (հնարավորության դեպքում օգտագործեք պորտոբելլո) յուղաթղթի վրա ՝ գլխարկները դեպի ներքև:

_Սրանց ավելացնել խորանարդիկներով կտրատած դդում: Կաթեցնել մի ճաշի գդալ ձիթապտղի յուղ և համեմել աղով, պղպեղով և լցնել ուրցի 2 ճյուղերից պոկած տերևներ:

_Թխել 190 աստիճանի տակ, մինչև բանջարեղենը փափկի (մոտ 15 րոպե): Թաթախել թղթե սրբիչներով` ավելորդ յուղը հեռացնելու համար:

_Սնկի մնացորդները, ընկույզը և 1 ճաշի գդալ թարմ ուրցի և խնկունի տերևները աղալ խոհանոցային կոմբայնի կամ բլենդերի օգնությամբ:

_Տապակել սոխը 1 ճաշի գդալ յուղով, մինչև դառնա կիսաթափանցիկ, ավելացնել ճզմած սխտորը և եփեք ևս մեկ րոպե:

_Ավելացնել սնկով խառնուրդը և եփել այնքան ժամանակ, մինչև հեղուկի մեծ մասը գոլորշիացվի:

_Մեկ ուրիշ թավայի մեջ 1 թեյի գդալ յուղով տապակել սպանախը մինչև փափկի, աղ և պղպեղ անել: Սա նույնպես ցամաքեցնել թղթե սրբիչով:

_Խմորը գրտնակել, սունկի խառնուրդի կեսը տարածել խմորի երկար կեսի վրա ՝ եզրից մի փոքր հետ թողնելով: Դրանից հետո ավելացնել սպանախը, դդումն ու ամբողջական սնկերը:

_Ծածկել մնացած սնկային խառնուրդով, խմորի եզրերը ջրով թրջել և սեղմել պատառաքաղի ատամներով, խմորի մակերեսային կտրվածքներ կատարել, գլանափաթեթը ջրով խոնավացնել:

_Թխել 200 աստիճանի տակ մոտ 25 րոպե:

Բանջարեղենով ռուլետ

Բանջարեղենով ռուլետ

Պատրաստի կարկանդակը տաք վիճակում մատուցել կողմնակի ուտեստի կամ աղցանի հետ:

Բանջարեղենով ռուլետը շերտավոր խմորով պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Լավաշով ռուլետ լցոնած ձկով

Խնդրում ենք Գնահատեք