Այսօր պատրաստելու ենք Բաստուրմա հավի կրծքամսով, այլկերպ հավի ապուխտ՝ որը հայկական տոնական սեղանների պարտադիր զարդարանքն է։ Իսկապես շատ հեշտ է ապուխտ պատրաստելը, պարզապես հարկավոր է ճիշտ հերթականությամբ և համբերատարությամբ իրականացնել մեր ներկայացրած քայլերը։
Содержание
Բաստուրմա Հավի կրծքամսով Բաղադրիչները
- Հավի կրծքամիս — 1,5 կիլոգրամ
- Աղ — ծովի աղ
- Ալյուր — 1 ճաշի գդալ
- Չաման — 12 ճաշի գդալ
- Կարմիր քաղցր պղպեղ — 6 ճաշի գդալ
- Չոր աջիկա — 1 ճաշի գդալ
- Չիլի կծու պղպեղ — 1 թեյի գդալ
- Սև պղպեղ — 1 թեյի գդալ
- Սխտոր — 1 կամ 2 մեծ ատամ
Հավի ապուխտ Բաստուրմա պատրաստելու քայլերը
- Հոսող ջրի տակ լավ լվանում ենք հավի կրծքամիսը, աշխատեք վերցնել առանց ոսկորի կրծքամսեր, պարտադիր թարմ և որքան հնարավոր է խոշոր կտորներ, հնդկահավինն էլ շատ համապատասխան կլինի
- Լվանալուց հետո հարկավոր է այն բաժանել հարմար, հնարավորիս խոշոր կտորների, որոնք հետագայում հեշտ կլինի գեղեցիկ կտրատել
- Եթե մսի վրա կան ջլեր կամ յուղ, ցանկալի է դրանք հեռացնել
- Բաստուրման դա հատուկ եղանակով մշակված, չորացված և սեղմված միսն է
- Բաբմուկե խոհանոցային փայտիկներով ծակծկում ենք մի քանի տեղից յուրաքանչյուր կտորը, որպեսզի միսը լավ ներծծի բաղադրիչները
- Այժմ այն աղի մեջ դնելու ժամանակն է, քանի որ հավի կրծքամիսը նուրբ է խոշոր աղ այս անգամ չեմ վերցնի
- Ես վերցրել եմ Դելտասալ ընկերության ծովի աղը, նրանով հատկապես ընդգծված համեղ կստացվի իմ դրած բաստուրման
- Տարայի մեջ լավ լցնում ենք աղը և վրան շարում հավի կրծքամիսը, նրանց վրա կրկին աղ ենք լցնելու առատորեն և աշխատելու ենք ամբողջը տեղավորել այս մեկ տարայում, այն կարծես թե բավականացրեց
- Պետք է մսի ոչ մի անկյունը բաց չմնա աղից, մուշտակի պես կարծես ամբողջությամբ պատեցինք հավը, այն պետք է փակենք կափարիչով և սառնարանում պահենք 3 օր, այդ ընթացքում աղը ամբողջությամբ իր գործը կանի
- Հանելու ենք 3 օրից սառնարանից կամ լավ սառը մառան եթե ունեք կարող եք և այնտեղ թողնել, տեսեք այսպիսի գույն և տեսք ունի այն 3 օր հետո, բավականին պնդացել է, դա նորմալ է
- Հարկավոր է հոսող ջրի տակ լավ լվանալ հավի կրծքամիսը, որպեսզի աղը ամբողջությամբ վրայից մաքրի
- Լվանալուց հետո խոհանոցային անձեռոցիկներով հարկավոր է լավ չորացնել մսակտորները, որքան հնարավոր է ջուրը քամելով, եթե լրացուցիչ կտորներ կան ճարպի կարելի է դրանք էլ հեռացնել հեշտությամբ
- Խոհանոցային թել է մեզ անհրաժեշտ լինելու՝ կախաններ պատրաստելու համար
- Մեր խոհանոցային բամբուկե սրածայր ձողիկը նորից մեզ պետք կգա, հարկավոր է յուրաքանչյուր մսակտորի նեղ ծայրից փայտիկով ծակել, տեղ անել
- Թելը բամբուկե ձողի օգնությամբ հեշտությամբ կմտցնենք այդ անցքով և կկապենք, որ դուրս չգա, ահա այս կախանով էլ պետք է կախենք մեր բաստուրման
- Նույն կերպ բոլոր մսակտորների հետ ենք վարվում
- Երբ բոլորի պարանները անցկացված են, այժմ յուրաքանչյուրը պետք է առանձին-առանձին փաթաթել անձեռոցիկների մեջ խոհարարական, որպեսզի ծանրության տակ ջուր դուրս տալիս ներծծվեն
- Բոլորը փաթաթելով հարմար տարայի մեջ ենք շարում և վրան դնում ենք հարթակ, իսկ հարթակի վրա պետք է ծանրություն դնենք, ցանկացած՝ ծանրաքարեր, ջրով լի կաթսա, կամ փակոց երեքլիտրանոց բանկայով, ինչ ունեք ձեր խոհանոցում հարմար դրեք, կարևորը լավ ծանր լինի և լավ պրեսս ստացվի, այսպես պետք է 2 օր թողնենք մառանում կամ սառնարանում
- Անցավ 2 օր, հանում ենք սառնարանից հեռացնում հարթակը և բացելոց հետո անձեռոցիկը, արդեն տեսնում ենք պրեսս եղած կիսաֆաբրիկատը
- Պետք է այն կախենք կախաններից մառանում, կամ թեկուզ հենց խոհանոցում, պարտադիր չէ սառը տեղ այն փչանալու տարբերակ չունի անգամ տաք սենյակում
- Տան սառը անկյուններից մեկում կախեք մոտ 3 օր պետք կլինի, որ լրիվությամբ չորանան
- Դուք կարող եք 2 օր անց ձեռքով ստուգել, եթե մսակտորները բարակ լինեն հնարավոր է 2 օրից ամբողջությամբ չորանան
- 3 օր անց ահա այսպիսի տեսք ունեն մեր մսակտորները, ամբողջությամբ չորացած են, որոշ հատվածներում ավելորդ աղն են դուրս տվել դա նորմալ է, պետք է հիմա պատրաստենք մի համեղ չաման, որով էլ կպատենք մեր բաստուրման
- Պատկերացրեք ինչ հաճելի կլինի հյուրերի մոտ հպարտությամբ նշել, որ ձեր ձեռքով պատրաստված բաստուրմա են համտեսում
- Իսկ ապուխտի կեղևը չամանը պատրաստելու համար 1 ճաշի գդալ ալյուր ենք լցնում, որպեսզի խյուսը շուտ չորանա, շատ չլցնեք ալյուր, հակառակ դեպքուր կճաքճքի կեղև չամանը
- 12 գդալ չոր չաման ենք լցնում
- 6 ճաշի գդալ կարմիր քաղցր պղպեղ, կարող եք նաև 1 ճաշի գդալ կծու կարմիր պղպեղ ավելացնել
- 1 թեյի գդալի չափ չիլի կծու պղպեղ, նաև չոր աջիկա կարող եք ավելացնել
- 1 թեյի գդալի չափ սև աղացած կծու պղպեղ
- Սենյակային ջերմաստիճանի գոլ ջուր պետք է լցնենք նախատեսված չափս է 200 գրամը, բայց պետք է կողմնորոշվեք թթվասերի թանձրության խյուս պետք է ստացվի, եթե պինդ ստացվի չի քսվի, եթե թույլ լինի կծորի վրայից լավ չի նստի
- Ընթացքում մեկ կամ 2 ատամ սխտոր ենք ճզմում կամ աղում եք, լավ մանր աննկատ պետք է լինի սխտորը կեղևի մեջ
- Շարունակում ենք ջուրը պարբերաբար ավելացնելով ստանալ խյուս, ահա այսպիսի խտության
- Յուրաքանչյուր կտորը պետք է հավասարաչափ պատենք այս խյուսով, որքան խյուսը համեղ պատրաստեք, այնքան չամանն ու ամբողջ բաստուրման համեղ կստացվի, կարող եք որոշ սիրելի բաղադրիչներ ավելացնել այս բաղադրությանը, օրինակ քիմիոն, ծիթրոն են ավելացնում որոշ տնային տնտեսուհիներ

- Կարող եք ձեռքը վերջում ջրով կամ ձեթով ցողել և հավասարեցնել բաստուրմայի վերին շերտը գեղեցիկ փայլ և հարթություն հաղորդելու համար
- Հարկավոր է չամանապատելուց հետո կրկին կախել մոտ 1-2 օր չորանալու համար
- Եթե շատ հաստ եք կեղևը արել միգուցե 3 օր պահանջվի, բայց եթե ձեռք եք տալիս և լրիվ չոր է ուրեմն արդեն պատրաստ է, թելից+ կտրում ենք հավաքում կախիչներից, պետք է այսպիսի չոր կեղև լինի, ահա
- Ժամանակն է կտրատելու և փորձարկելու, շատ փափուկ, նուրբ, հաճելի բաստուրմա է ստացվել
- Մնացած կտորները, որոնք անմիջապես չեք կտրատելու և ուտեք, փաթաթեք սննդային թաղանթով հերմետիկ, այս վիճակով մոտ մեկ ամիս կարող եք սառնարանում, հնարավորինս ցածր ջերմաստիճանում պահել
- Դե ինչ, այս պարզ հաջորդականությամբ և հեշտությամբ դուք էլ պատրաստեք և վայելեք։
- Նման պարզ բաղադրատոմսերով պատրաստում ենք մեր ալիքում նաև խոզի միսը, որպես բուժինինա, հավի կրծքամիսը որպես ռուլետ և տավարի փափկամսով բուժինինա, որոնց հղումները ես կթողնեմ տեսանյութի տակ։
Բաստուրմա Հավի կրծքամսով Տեսանյութ
Դե ինչ, բարի ախորժակ։










