Բրաունի 3 Բաղադրիչով. Աներևակայելի համեղ շոկոլադե աղանդեր

Բրաունի 3 Բաղադրիչով. Այս քաղցրավենիքի դասական տարբերակը հորինվել է դեռ 1893 թվականին, երբ Չիկագոյում անցկացվեց Համաշխարհային ցուցահանդես:

Դասական բրաունին պատրաստվում է շոկոլադից, իսկ խմորին հաճախ ընկույզ են ավելացնում, բայց այսօր մենք ձեզ համար պատրաստել ենք այս աղանդերի շատ պարզ բաղադրատոմս: Պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը 3 պարզ բաղադրիչ. Նուտելլա կրեմ, ձու և ալյուր: Ծախսելու եք ընդամենը 15 րոպե ժամանակ և աղանդերը պատրաստ է:

Բրաունի 3 Բաղադրիչով

Բրաունի 3 Բաղադրիչով. Պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները

_Նուտելլա 1.25 բաժակ

_Ձու 2 հատ

_Ցորենի ալյուր 0,5 բաժակ

Բրաունի 3 Բաղադրիչով

Բրաունի 3 Բաղադրիչով. Պատրաստման եղանակը

_Նուտելլան, ձվերը և ալյուրը խառնել մինչև միատարր զանգված ստացվի:

_Լցնել խմորը ջեռոցի հրակայուն ձևամանի մեջ, որը պետք է բուսական յուղով յուղել և ցանել կակաոյի փոշով և հավասարաչափ տարածել:

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել բրաունին 15 րոպե:

_Աղանդերը հանել ջեռոցից, կտրել խորանարդներով մեջ և մատուցել վանիլային պաղպաղակով:

Բրաունի 3 Բաղադրիչով

Օգտագործեք այս արագ շոկոլադե աղանդերի բաղադրատոմսը `անսպասելի հյուրերին դիմավորելու կամ ցանկացած պահի չքնաղ քաղցրավենիքով հաճույք ստանալու համար: Կիսվեք ընկերների հետ այս աղանդերի բաղադրատոմսով:

Ի դեպ, նուտելլան կարող եք պատրաստել ինքներդ, հետևելով մեր առաջարկած բաղադրատոմսին:

Բրաունին 3 Բաղադրիչով պատրաստ է: Կարող եք ավելացնել ընկույզներ, չրեր՝ ըստ ցանկության:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տորթ Բրաունի

Խնդրում ենք Գնահատեք