Թթու լոլիկ. Ով այս պահածոն փորձում է, առանց բաղադրատոմսի չի հեռանում

Թթու լոլիկ Պահածոներ

Թթու լոլիկ. Կծու, բուրավետ միջուկով նման լոլիկները դուր են գալիս բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր լոլիկ չեն սիրում: Շատ համեղ է ստացվում, կծվությունը կարող է կարգավորել՝ ձեր ճաշակով ավելացնելով սխտոր և կծու պղպեղ:

Թթու լոլիկ

Թթու լոլիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ 4 կգ

_Սոխ 2 հատ

_Գազար 2 հատ

_Սխտոր 1 գլուխ

_Սամիթ մի փունջ

_Մաղադանոս մի փունջ

_Ռեհան մի փունջ

_Քաղցր պղպեղ 2 հատ

_Կծու պղպեղ 2 հատ

_Դափնու տերև 4 հատ

_Սև պղպեղ 40 հատ

_Մեխակ՝ ըստ ճաշակի

_Ջուր՝ որքան պետք է

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 2/3 բաժակ

_Քացախ 9% 150 մլ

Լոլիկով նախուտեստ

Թթու լոլիկ. Պատրաստման եղանակը

_ Ընտրեք հաստ կեղևով ոչ շատ հասած, պինդ լոլիկներ:

_Կտրել սոխը կիսաօղակներով, քաղցր և կծու պղպեղները՝ շերտերով:

_Սոխը և լոլիկը դնել մաքուր բանկաների մեջ:

Հուշում. Լոլիկի կեղևը ծակծկել ատամի չոփիկով, որպեսզի դրանք չպայթեն մշակման ընթացքում:

_Յուրաքանչյուր բանկայի մեջ դնել դափնու տերև:

_Բանկաների մեջ լցնել եռացած ջուր, ծածկել կափարիչներով և թողնել 20 րոպե:

_Բլենդերով մանրացնել մնացած բանջարեղենը (քաղցր և կծու պղպեղը), կանաչիները և սխտորը:

_Դատարկել ջուրը և մանրացված զանգվածը հավասար մասերով լցնել լոլիկի վրա:

_Ավելացնել աղը և շաքարը:

_Ջուրը եռացնել և քացախի հետ միասին լցնել բանկաների մեջ, ավելացնել համեմունքները:

_Փակել կափարիչներով, փաթաթել ծածկոցով և թողնել մինչև սառչեն:

_Պահել նկուղում կամ պահարանում:

Թթու լոլիկ

Նախուըեստը կարող եք պատրաստել հենց այնպես, առանց պահածոյացման, բայց լոլիկը երկար չի պահվի, առավելագույնը՝ 7 օր:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու

Խնդրում ենք Գնահատեք