Լանգետ Տավարի մսով․ Տոնական Ուտեստի պատրաստման 2 Համեղ տարբերակ

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր ձեզ հետ կիսվելու եմ իմ տավարի մսով լանգետ պատրաստելու 2 հետաքրքիր տարբերակով, որից մեկը ավանդական է, իմ տարբերակով, իհարկե, մյուսը հետաքրքրական և նորարար։

Ընթացքում կտեսնեք, իսկ ձեր պատրաստած տարբերակները կարող եք լուսանկարել և տեղադրել մեր բաց ֆեյսբուքյան խմբում։

Լանգետ Տավարի մսով

Լանգետ բաղադրիչներ

  • Տավարի փափկամիս — 500 գր․
  • Համեմունքներ՝ աղ, կծու չիլի կարմիր պղպեղ, չորացրած ռեհան, խորովածի կամ լանգետի համար նախատեսված համեմունքի փոշի
  • Ձու — 1 հատ
  • Պաքսիմատ և վարսակի փաթիլներ
  • Ալյուր — 50 գր․

Լանգետի Պատրաստման Հաջորդականությունը

  • Լանգետի համար հարկավոր է վերցնել տավարի լավ փափկամիս, ազդրի վերին հատվածից կամ առանց ջլի և առանց ոսկոր կամ յուղի փափկամիս
  • Հնարավորինս համապատասխան, այն հարկավոր է բաժանել մի քանի բարակ շերտերի, որքան հնարավոր է նեղ
  • Ես այսօր մեծ կտորներով եմ պատրաստելու, այդպես ավելի տոնական և գեղեցիկ է ստացվում մատուցելիս
  • Պետք է լվանալ, անձեռոցիկով չորացնել
  • Կերակրի թաղանթը մեզ կգա այստեղ օգնության
  • Վրան կցանենք աղ, կարմիր չիլի պղպեղ, նոր միայն կտեղադրենք լանգետի միսը, մսի վրա էլ լրացուցիչ կլցնենք համեմունքներ, ես օգտագործում եմ այս դեպքում չորացրած ռեհան և հատուկ խորովածի կամ լանգետի համար նախատեսված համեմունք փոշի, որը խանութներից կարող եք դուք էլ ձեռք բերել
  • Վրայից կերակրի թաղանթով ծածկում ենք, որպեսզի լանգետի մուրճը մաքուր մնա և ավելի ստերիլ լինի
  • Լավ ծեծելուց հետո համեմունքները ամբողջությամբ ներծծվեցին մեջը, լրացուցիչ եթե ժամանակ ունեք, կարող եք համեմելուց և ծեծելուց հետո սառնարանում պահել 1-2 ժամ նոր միայն տապակել, շարունակ շուռումուռ տալով

Լանգետ Տավարի մսով

  • Հրաշալի տապակվեց, ժամանակը կախված է մսի հաստությունից, որքան բարակ այնքան արագ
  • Մատուցում ենք որևէ խավարտի հետ, կամ քերած դդմի ու գազարի հետ
  • Անցնենք երկրորդ տարբերակին, միայն աղով ծեծած միսը դնենք կողքի
  • Մեկ ձվի վրա ավելացնենք թթվասեր կամ կաթ
  • Համեմունքները լցնենք այս թանձրուկի մեջ
  • Պաքսիմատն ու վարսակի փաթիլները խառնենք իրար, որպեսզի կեղև կապի լանգետի վրա, սա էլ կարող ենք հագեցնել կծու չիլի պղպեղով և լրացուցիչ համեմունքներով
  • Ալյուր էլ պետք կգա մեզ

Լանգետ Տավարի մսով

  • Այժմ կոտլետի սկզբունքով լանգետի միսը սկզբում ալրոտենք, հետո լավ թաթախենք թանձրուկի մեջ, վերջում պաքսիմատի
  • Ձիթայուղի և լավ տաք թավայի մեջ տապակենք երկու կողմերից
  • Վերցնենք կրակից և մատուցենք
  • Կտրատենք ըստ ցանկալի կտորների և հյուրասիրենք
  • Շատ հյութեղ, համեղ, փափուկ լանգետներ կմատուցենք այսօր ճաշին, բոլորին կհավաքենք սեղանի շուրջ և հուսով եմ, որ ձեր սեղանակիցները կգնահատեն ձեր թափած ջանքերն ու ներդրած սերը ուտեստի մեջ։

Լանգետ Տավարի մսով․ Տոնական Ուտեստի պատրաստման 2 Համեղ տարբերակ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք