Լավաշով բլինչիկ ձվով և պանրով 15 րոպեում

Լավաշով բլինչիկ ձվով և պանրով ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Լավաշով բլինչիկ ձվով և պանրով 15 րոպեում: Նախուտեստը, որը առաջինն է վերջանում սեղանին դրված ուտեստներից` կարելի է հաջողված համարել: Եվ այսօր մենք ձեզ կպատմենք այդպիսի մի տարբերակի մասին: եկեք պատարստենք լավաշով ռուլետներ ձվով և պանրով: Այս պարզ ուտեստը, որը պատրաստվում է 15 րոպեից քիչ ժամանակում, կարող է օգտագործվել որպես խորտիկ, նախաճաշ կամ թեթև ընթրիք:

Նուրբ, բայց համեղ միջուկը, որը առատորեն համեմված է շատ կանաչիներով` հմայում է առաջին իսկ պատառից: Ի դեպ, կանաչիները կարող են լինել ըստ ձեր ընտրության: Տվյա դեպքում վերցրել ենք սամիթ և սոխ: Կարելի է վերցնել համեմ, ռեհան, մաղադանոս և այլ անուշաբույր կանաչիներ: Եթե ​​որոշել եք կաթնաշոռով միջուկ պատրաստել, խորհուրդ ենք տալիս ավելացնել մի քանի անանուխի տերև:

Լավաշով բլինչիկ ձվով և պանրով

Լավաշով բլինչիկ ձվով և պանրով. Բաղադրությունը

  • Ձու 4 հատ
  • Կոշտ պանիր 100 գ
  • Լավաշ 1 հատ
  • Թթվասեր 2 ճաշի գդալ
  • Կաթ 6 ճաշի գդալ
  • Կանաչ սոխ ըստ համտեսի
  • Սամիթ ըստ համտեսի
  • Արևածաղկի ձեթ ըստ համտեսի

Լավաշով բլինչիկ ձվով և պանրով

Լավաշով բլինչիկ ձվով և պանրով. Պատրաստման եղանակը

  1. Պինդ եփել երկու ձու: Դրանք սառեցնել և մաքրել: Ձուն քերել խոշոր քերիչով, պինդ պանրի հետ միասին: Ավելացնել սոխ, սամիթ, թթվասեր, աղ և պղպեղ:
  2. Կաթով հարել երկու հում ձու:
  3. Լավաշը կտրեք շերտերով: Յուրաքանչյուրի մեջ մի քանի ճաշի գդալ լցոն փաթաթեք, ոլորել խողովակի նման, թաթախել ձվի մեջ և տապակել բուսական յուղի մեջ:
  4. Տեղադրել դրանք թղթե սրբիչի վրա՝ ավելորդ յուղը ցամաքեցնելու համար: Մատուցել տաք վիճակում:

Պարզ ու ճաշակով նախուտեստը ձեզ բավականություն կպատճառի: Լավաշով ռուլետներն իրենք իրենցով լավն են, բայց որևէ սոուսով դրանք նույնիսկ ավելի լավը կլինեն:

Լավաշով բլինչիկ ձվով և պանրով

Դրանք կարելի է նաև հացի փոխարեն մատուցել ապուրների և շոգեխաշած ուտեստների հետ, կամ ձեզ հետ վերցնել, երբ գնում եք բնության գիրկը՝ որպես բուտերբրոդներ, կամ երեխաներին, որպես խորտիկ` դասի գնալիս:

Լավաշով բլինչիկը ձվով և պանրով պատրաստ է:

Բարի ախորժակ:

ԼԱՎԱՇՈՎ ՌՈՒԼԵՏ 2 Տարբերակով․ Անչափ Համեղ, Պարզ և Արագ

Խնդրում ենք Գնահատեք