Լավաշով ջեռեփուկ. Պարզ և համեղ ուտեստ: Սրա համար երկար ժամանակ չարչարվելու կարիք չկա, ամեն ինչ արվում է արագ, և ստացվում է պարզապես շքեղ:
Ընտրեք ցանկացած լցոն ձեր հայեցողությամբ:

Լավաշով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Լավաշ 2 հատ
_Հավի կրծքամիս 500 գ
_Պանիր 150 գ
_Սոխ 2 հատ
_Աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
Սոուս պատրաստելու համար հարկավոր է
_Հանքային գազավորված ջուր 100 մլ
_Կաթ 100 մլ
_Ձու 1 հատ
_Բուսական յուղ 100 մլ

Լավաշով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
_Կտրել սոխը խորանարդիկներով և տապակել բուսական յուղով:
_Կտրել նաև միսը կտորներով և ավելացնել սոխին, խառնել և տապակել:
_Աղը և պղպեղը ավելացնել, եփել մինչև փափկելը:
_Լավաշը կտրատել շերտերով:
_Սոուսի բոլոր բաղադրիչները խառնել մինչև համասեռ դառնա, աղը` ըստ ճաշակի
_Լավաշի շերտերի վրա մի կողմից քսել սոուսը:
_Լցնելը լցոնը շերտի մի եզրին, վրան ցանել քերած պանիր և ոլորել խողովակաձև:
_Այժմ խողովակաձև փաթեթները դնել ջեռոցի նախապես յուղված ամանի մեջ:
_Սոուսը լցնել փաթեթների վրա և 15 րոպե թողնել սեղանին, որպեսզի լավաշը սոուսից փափկի:
_Պետք է թխել 20 րոպե 200 աստիճանով:

Ես մատուցում եմ նման համեղ ռուլետներ տարբեր սոուսներով և բանջարեղենային աղցաններով: Որպես լցոն, սնկով, պանրով և սոխով խճողակ կարող եք օգտագործել:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լավաշով ռուլետ







