Լոբով կոտլետներ ջեռոցում պատրաստեք և զարմացրեք բոլորին:
Մեկ շաբաթ առաջ բուսակեր ընկերուհիս զանգահարեց և հրավիրեց ճաշի՝ ասելով, որ կոտլետ է պատրաստելու: Ես միշտ թերահավատորեն եմ վերաբերվել ծանոթ ուտեստների պատրաստման ժամանակ միսն այլ բաղադրիչներով փոխարինելու նրա փորձերին: Ուստի ընդունեցի հրավերը, բայց նախապես տանը ճաշեցի:
Բայց հետո զղջացի դրա համար: Երբ ես փորձեցի լոբու կոտլետները, չէի հավատում, որ դրանց մեջ ոչ մի գրամ միս չկա: Ավելին, դրանք աներևակայելի համեղ և հյութեղ էին, անսովոր էր պատկերացնել, որ լոբին այդքան հաճելի կլինի:

Լոբով կոտլետներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Լոբի 1 բաժակ
_Սոխ 1 հատ
_Գազար 1 հատ
_Արևածաղկի ձեթ` ըստ ճաշակի
_Ձու 2 հատ
_Աղ` ըստ ճաշակի
_Կոճապղպեղ 0.25 թեյի գդալ
_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
_Կետչուպ 2 ճաշի գդալ
_Օսլա 1 ճաշի գդալ



Լոբով կոտլետներ ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Լոբին թրջել սառը ջրում 5-6 ժամ կամ ամբողջ գիշեր: Դրանից հետո եփել լոբին մոտ մեկ ժամ՝ վերջում ջրին աղ ավելացնելով:
_Այդ ընթացքում գազարը անցկացնել խոշոր քերիչով, իսկ սոխը կտրել քառորդ մասերի: Բանջարեղենը տապակել բուսական յուղի մեջ, ապա մանրացնել բլենդերով: Ձվերը ավելացնել լոբու մեջ և խառնուրդը տրորել բլենդերով կամ փայտե հավանգով:
_Լոբին խառնել տապակած բանջարեղենի հետ, ավելացնել աղ, աղացած կոճապղպեղ, պղպեղ, կետչուպ և օսլա: Կետչուպը կարող եք փոխարինել տոմատի մածուկով` ըստ ճաշակի և ավելացնել ձեր մյուս սիրած համեմունքները, լավ խառնել:
_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և դրա վրա դնել ձևավորված կոտլետները:
_Թխել 180 ° C ջերմաստիճանում մոտ 20 րոպե:

Ջեռոցի մեջ լոբու կոտլետները կարելի է պատրաստել նաև թթվասերի կամ տոմատի սոուսով: Եթե ջեռոցի հետ «բարեկամական հարաբերությունների» մեջ չեք, ապա կոտլետները կարող եք տապակել թավայի մեջ: Բացի այդ, հաշվի առեք, որ այս ֆարշը հիանալի է բուսակերների համար տոլմա, պելմենի, կարկանդակներ պատրաստելու համար:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դդմիկով կոտլետներ







