Այսօր ներկայացնում ենք հերթական հեշտ և արագ նախաճաշի հրաշալի տարբերակ՝ Խաչապուրի Թավայի մեջ առանց Խմորի։ Իսկ միջուկի պանիրը փոխարինել ենք մի հրաշք հյութեղ օգտակար նորարարությամբ։
Содержание
Խաչապուրի Թավայի մեջ առանց Խմորի
- Լավաշ — 1-2 հատ
- Կաթնաշոռ — 300 գր․
- Սամիթ — կես փունջ
- Ձու — 2 հատ
- Ձիթայուղ տապակելու համար
Խաչապուրի Թավայի մեջ առանց Խմորի
- Սկսենք կանաչին կտրատելուց, այս միջուկին միանշանակ համապատասխանում է սամիթը, այն աննկարագրելի նուրբ համ և հյութեղություն կհաղորդի մեր միջուկին, մանր կտրատենք
- Միջուկը իհարկե կարելի է պանրով անել, բայց իմ առաջարկած տարբերակը գոնե մեկ անգամ պետք է փորձել
- Պրեզիդենտի համեղ կաթնաշոռ եմ վերցրել տարբեր յուղայնության և չափերի, ժամկետի համար չեմ անհանգստանում, 40 օր կարող եմ պահել այսքանը, քանի որ այն պատրաստվում է նորագույն եվրոպական չափանիշներին վակուումային տեխնոլոգիայով
- Ունի կպչուն զիպ փական, սա բացելուց հետո պետք է սպառել մի քանի օրվա ընթացքում
- Խաչապուրին ձիթայուղի մեջ ենք տապակելու, դրա համար վերցրեցի տարբեր յուղայնություններից ամենացածր յուղայնությանը, որն ի դեպ ամենամատչելին է
- 350 գրամանոցից մոտ 300 կօգտագործենք, մնացածը հերմետիկ փակվում է երևի նկատեցիք, մի քանի օր կարող է մնալ սառնարանում
- 1 ձու կկոտրենք միջուկի մեջ
- Աղ լցնենք նոսր թեյի գդալով
- Լավ խառնենք դնենք մի կողմ
- Լավաշ ենք օգտագործելու խմոր պատրաստելու համար լրացուցիչ ժամանակ չկորցնելու համար, բացի այդ լավաշով աննկարգրելի խրխրթան և համեղ է ստացվում
- Հարկավոր է մոտավորապես այս լայնության կտրատել
- Միջուկը դնում ենք աջ անկյունային հատվածում
- Նույնությամբ կրկնելով իմ ծալելու հաջորդականությունը, դուք էլ կստանաք այսպիսի եռանկյունի կոկիկ համարյա պատրաստ խաչապուրի
- Կարելի է և գլանակի նման երկար ձևով փաթաթել, կամ ուղղանկյունաձև, ինչպես ձեզ հարմար կլինի
- Մեկ ձու կոտրենք, մեկ պտղունց աղով հարենք
- Մեր ծրարները 2 կողմով թաթախենք մեջը
- Տապակի մեջ ձիթայուղ լցնենք և մեր խաչապուրի ասվածները տապակենք երկու կողմերից 1-2 րոպեն լրիվ բավարար է
- Վերջ, հրաշալի տապակվեցին, ախորժելի բուրեցին, ժամանակն է նախաճաշելու
- Իսկ այն հյութեղ նուրբ համն ու փափկությունը խմորի ու միջուկի ուղղակի նկարագրել հնարավոր չէ
- Պետք է փորձել անպայման այս Խաչապուրի թավայի մեջ առանց խմորի
Խաչապուրի Թավայի մեջ առանց Խմորի Տեսանութ
Դե ինչ բարի ախորժակ։










