Խմոր պելմենների համար. Այս խմորն ամենահամեղն է քնքուշ առաձգական և փափուկ միշտ լավ է ստացվում

Խմոր պելմենների համար ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Խմոր պելմենների համար. Շատ հարմար, առաձգական և փափուկ կիսաֆաբրիկատ:
Պելմենները անփոխարինելի համեղ ուտեստ են, բոլորս ենք սիրում: Բացի այդ, պելմենների կիսաֆաբրիկատը կարելի է պահել սառնարանում և երբ բոլորովին ժամանակ չունեք, կարող եք արագ պատրաստել դրանք:

Նուրբ, քնքուշ, առաձգական և փափուկ խմորով պելմեններ պատրաստելը ուղղակի հաճույք  կլինի, դուք կարող եք հանգստանալ միալար ու օգտակար գործ անելով, մանավանդ, որ կարելի է այդ գործին մասնակից դարձնել երեխաներին:

Նույնիսկ ամենաանփորձ տանտիրուհին սրանից գլուխ կհանի: Փորձեք այս խմորով պելմենի պատրաստել, և այլևս ուրիշը չեք փնտրի:

Խմոր պելմենների համար

Խմոր պելմենների համար. Անհրաժեշտ բաղադրիչներ

_ 3 ճաշի գդալ արևածաղկի ձեթ

_ 0,5 թեյի գդալ աղ

_ 3 բաժակ ալյուր

_ 1 բաժակ եռման ջուր

_ 1 ձու

Խմոր պելմենների համար

Խմոր պելմենների համար. Պատրաստման եղանակը

_Ձուն ու աղը հարել ամանի մեջ:

_Ձվի վրա ավելացնել արևածաղկի ձեթ և հարել:

_Ալյուրը մաղել: Մի անտեսեք այս կանոնը, մաղած ալյուրով խմորները շատ ավելի նուրբ են ստացվում:

_Այսպիսով, մաղած ալյուրը լցրեք բլուրի նման, մեջտեղում փոս անել և լցնել ձվի խառնուրդը:

_Եռացնել ջուրը և ավելացնել անմիջապես ալյուրին տաք վիճակում, բարակ հոսքով՝ գդալով խառնելով:

_Դրանից հետո խմորը հունցել ձեռքերով, անհրաժեշտության դեպքում մի քիչ ալյուր ավելացնելով: Բայց ոչ ավելի, քան 0,5 բաժակ:

_Լավ կլինի, եթե պելմեններ պատրաստելուց առաջ խմորը մի փոքր հանգստանա:

_Այդ ընթացում կարելի է պատրաստել լցոնը: Այն կարող է լինել ցանկացած բաղադրության:

Պելմենների համար այս խմորը պարզապես ունիվերսալ է, և դրանով կարելի է նաև շատ համեղ, քաղցր պելմեններ պատրաստել:

Խմոր պելմենների համար

Ամեն ինչ պարզ է և մատչելի:

Խմորը պելմենների համար պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ Պելմենի հեշտ տարբերակով․ Բացում ենք չքանդվելու գաղտնիքը 

Խնդրում ենք Գնահատեք