Խոզի Ապուխտ տնային պայմաններում. 2 համեղ տարբերակ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր առաջարկելու ենք խոզի ապուխտի երկու նոր տարբերակ՝  մեկը մյուսից լավը։ Այն այնքան գեղեցիկ է ստացվում և համեղ, որ կարելի է տոնական սեղանների զարդ համարել, այսպես պատրաստելուց հետո, այլևս խանութից չեք ցանկանա խոզապուխտ գնել։ Շատ է սազում նաև գարեջրի հետ, կարող եք ողջ ամառ ունենալ ձեր սառնարանում, իսկ ձմռանն էլ՝ Ամանորյա սեղանին։

Խոզի Ապուխտ

Խոզի Ապուխտ․ Խոզապուխտ Բաղադրատոմս

_Խոզի միս — 1․5 կգ․

_Աղ — 1 կգ․

_Համեմունքներից՝ 4 թ․գդ․ սխտորի փոշի,

_2 թ․ գդալ կարմիր քաղցր պղպեղ

_1 թ․ գդալ կարմիր կծու պղպեղ և 1 թ․ գդ․ սև կծու պղպեղ

_2 թ․գ խմելի-սունելի

_1 թ․ գդ․ չաման

Խոզի ապուխտ Պատրաստելու քայլերը

_Մեզ մոտ ոսկորով խոզի միս է այս անգամ, աշխատեք ընտրելուց առանց ոսկոր կտոր ընտրել, որպեսզի ինձ նման չչարչարվեք մինչև գլուխ հանեք։ Ես այս հարցը լուծեցի երկու համաչափ կտորների վերածելով, ինչը պատահական չէր, մեկ տեսանյութով ցույց կտամ երկու տարբերակ խոզի միսը ապուխտ դնելու

Խոզի Ապուխտ

_Լավ լվանալուց հետո միսը հարկավոր է չորացնել, խոհարարական անձեռոցիկները կօգնեն մեզ այս հարցում

_Այժմ տարա վերցնենք մեջը առատորեն լցնենք աղ, խոշոր, մանր, ծովի, քար՝ դուք ընտրեք, կարևորը այսպես ամբողջությամբ միսը թաթախենք աղի մեջ, որի մեջ պետք է այն 24 ժամ մնա, ցանկալի է սառնարանում

_Եթե միսը ջերմային մշակման չի ենթարկվելու, այստեղ առաջին տարբերակը աղով մշակելն է, որի արդյունքում միսը լրիվ ձերբազատվում է մանրէներից և լրիվությամբ փոխում է մսի համը

_Աղի մեջ 1-2 օր մնալուց հետո ահա այսպիսի տեսք է ունենում, կարծրացած, մգացած, հանենք աղից և հոսող ջրի տակ լավ լվանանք

_Այո, պատրաստման այս փուլը բավական նման է սովորական բաստուրմա պատրաստելուն, ի դեպ մեր ալիքում ունենք և հավի բաստուրմայի, և տավարի բաստուրմայի պատրաստման ձևերը, եթե դեռ չեք տեսել, մտեք հղումով, որը ես անպայման կթողնեմ տեսանյութի մեկնաբանությունների բաժնում, դրանք էլ փորձեք պատրաստել

_Լվանալուց և չորացնելուց հետո, մսակտորները դնում ենք տարայի մեջ և վրան լցնում 9 տոկոսանոց խնձորի քացախ

_Ընդամենը 5 րոպե պետք է մնա քացախի մեջ, բայց պետք է լավ ծածկված լինի քացախով

_Այդ ընթացքում մենք կպատրաստենք համեմունքների խառնուրդը

_4 թեյի գդալ սխտորի փոշուն ավելացնում ենք 2 թ․ գդ․ կարմիր քաղցր պղպեղ, 1 թ․ գդ․ կծու կարմիր պղպեղ, 2 լիքը թեյի գդալ խմելի-սունելի, 1 թ․ գդ․ չաման, 1 թ․ գդ․ սև կծու պղպեղ

_Համեմունքների ցանկը իմ կողմից է ընտրված, դուք կարող եք այն ըստ ձեր նախասիրության հարմարեցնել ձեզ

Խոզի Ապուխտ

_Արդեն միսը քացախից կհանենք ևս կչորացնենք անձեռոցիկով, որպեսզի ավելորդ քացախը քամվի

_Քամվելուց հետո մսակտորները դնենք մեր պատրաստած համեմունքների խառնուրդի մեջ

_Այժմ բոլոր կողմերից պետք է պատենք այս բուրավետ փոշով

_Այս դեպքում մի կտորը արդեն պետք է պատրաստենք ջեռոցում եփելու համար, դրա համար փայլաթիթեղի մեջ լավ փաթաթում ենք մսակտորներից մեկը, այն պետք է սառնարանում թողնենք 24 ժամ, որպեսզի համեմունքները լավ քաշի իր մեջ

_Իսկ մյուս կտորը պետք է փաթաթենք կալկայի մեջ, փռում ենք երկշերտ կալկա, մեջտեղում տեղավորում երկրորդ մսակտորը, ձեռքերով մի փոքր ձև տալիս՝ ցանկալի ուղղանկյուն կամ կլորոտ, ինչպես որ սիրում եք

_ԱՅժմ պինդ հարկավոր է կալկայով փաթեթավորել, լրացուցիչ կալկայի մեկ շերտն էլ չի խանգարի

_Վերջում խոհարարական թելով կամ բարակ պարանով լավ կապկպում ենք մսակտորը միաժամանակ սեղմում, որպեսզի հնարավորինս պարանի տեղերը մնան մսի վրա

_Փայլաթիթեղով տարբերակը մեկ օրից կեփենք ջեռոցում, իսկ կալկայով փաթաթված մսակտորը ուղիղ մեկ ամիս՝ 30 օր այսպես կմնա սառնարանում, 1 ամսից պատրաստ կլինի, դա էլ իր պատրաստ լինելու տարբերակն է, պարտադիր սառնարանում

_Մեկ օր անց առաջին մսակտորը արդեն ջեռոցում եփեցինք 200 աստիճանում 40-50 րոպե

_Ջեռոցից, իսկ այնուհետև փայլաթիթեղից հանելուց հետո պարտադիր պետք է թողնենք սառչի մոտ 2 ժամ, հետո նոր կկտրտենք

_Ստացվում են համեղ շերտեր ապուխտի՝ մի փոքր աղի, մի փոքր կծու, մի փոքր ծխեցված համով

_Հիմա սպասենք երկրորդ տարբերակին, ուղիղ մեկ ամիս անց բացում ենք երկրորդ փաթեթը

_Բույրը շատ ախորժելի է, տեսքն էլ հետաքրքիր

_Շերտատենք այժմ և պատրաստվենք հյուրեր ընդունելուն

Խոզի Ապուխտ 2 համեղ տարբերակ Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք