ԽՈՐՈՎԱԾ Հավի Կրծքամիս տնային պայմաններում․ Հյութեղ, Շատ Համեղ և Շատ Արագ

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր մատուցելու ենք ԽՈՐՈՎԱԾ հավի կրծքամիս տնային պայմաններում․ հյութեղ, շատ համեղ և շատ արագ։ Պատրաստելու ենք ջեռոցում, մեր մարինացնելու մեթոդի շնորհիվ խորովածը ստացվում է շատ հյութեղ, փափուկ, անչափ համեղ և խրթխրթան։

ԽՈՐՈՎԱԾ Հավի Կրծքամիս

Խորոված հավի կրծքամիս՝ անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հավի կրծքամիս — 500 գր․
  • Փոշի կարմիր չիլի կծու պղպեղի
  • Սխտորի փոշի ենք լցնում
  • Չամանի փոշի
  • Մայոնեզ կամ թթվասեր — 50 գր․
  • Գազար — 1 հատ
  • Սոխ — 1 գլուխ
  • Աղ և սև պղպեղ

Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  • Հավի կրծքամիսը լավ լվանալ, չորացնել և կտրատել միջին չափի խորանարդիկների, շատ խոշոր լինելու դեպքում ներսում լավ չի եփվի, մարինացման նույն սկզբունքը գործում է նաև կրակի վրա պատրաստելու դեպքում, մեկ անգամ այց մեթոդով փորձելուց հետո, այլև միշտ խորովոածը այսպես եք անելու
  • Կտրատված հավի կրծքամիսը լցնում ենք տարայի մեջ, վրան ավելացնում կարմիր չիլի կծու պղպեղ
  • Աղ՝ ըստ չափաբաժնի
  • Սխտորի փոշի ենք լցնում, կարող եք նաև թարմ սխտոր ճզմել
  • Չաման ենք ավելացնում, խորովածին չամանը շատ է սազում
  • Ավելացնում ենք առատ մայոնեզ կամ թթվասեր /եթե խուսափում եք մայոնեզ օգտագործելուց, այն անհրաժեշտ փափկություննու հյութեղությունն է ապահովելու/ և մի լավ խառնում ենք, դնում կողքի միառժամանակ, որպեսզի բոլոր համերը խառնվեն իրար

ԽՈՐՈՎԱԾ Հավի Կրծքամիս

  • Մենք շարունակենք նախապատրաստել մյուս բաղադրիչները, գազարը խորոված վիճակում նույնպես շատ համեղ է և օգտական, ուստի գազար ենք վերցնում և մոտավորապես նույն հաստությամբ կտրատում
  • Սոխը նույնպես բաժանում ենք նման խորանարդիկների, խորոված սոխ
  • Այժմ վերցնում ենք բամբուկե խոհանոցային շամփուրիկներ, որոնց վրա ըստ հաջորդականության պետք է հավաքենք մեր բաղադրիչները, այնպես, որ հավի մսի կտորներին սոխ և գազար հաջորդեն, այս սկզբունքով մի քանի շամփուրիկ հավաքելուց հետո պատրաստենք նաև փլավը, որի վրա պետք է կաթի մեր խորովածի յուղը
  • Ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ լցնում ենք նախապես լվացված բրինձ
  • Ավելացնում ենք մեկ ժամ առաջ նախապես թրջած մանր բլղուր
  • Աղ ենք անում և խառնում ենք
  • Համեմում ենք աղով, սև պղպեղով, սխտորի փոշիով
  • Մի փոքրիկ խորանարդ սոխ և գազար ենք կտրատում մեջը
  • Մեկ բաժակ տաք ջուր ենք լցնում և տարայի եզրով այսպես շարում ենք շամփուրները
  • Ուղարկում ենք ջեռոց 220 աստիճանում խորովվելու համար մոտ 30-40 րոպե, մինչև ոսկեգույն կեղև կապի
  • Հանում ենք ջեռոցից և այդպես տաք-տաք մատուցում

Պարտադիր չէ հյուրեր ունենալ խորովածի արարողություն կազմակերպելու համար։ Տոնի վերածեք ձեր յուրաքանչյուր օրը՝ թեկուզ հենց ձեր խոհանոցում, նման պարզ միջոցներով խորոված անելով և տոնական ընթրիք կազմակերպելով։

Խորոված հավի կրծքամիս Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք