Ծիրանի մուրաբա կորիզով. Մեր ընտանիքում ամենասիրելի քաղցր պահածոն

Ծիրանի մուրաբա կորիզով Պահածոներ

Ծիրանի մուրաբա կորիզով. Մեր ընտանիքում ամենասիրելի քաղցր պահածոն

Այս բաղադրատոմսով պատրաստված մուրաբան ամառվա հաճելի օրերի մասին լավ հիշեցում կլինի ձմռան ցուրտ երեկոներին:

Ծիրանի մուրաբան կորիզով պատրաստելն ամենևին էլ դժվար չէ: Հիմնական խնդիրն է` հետևել բաղադրատոմսին և ամեն ինչ անել սիրով ու լավ տրամադրությամբ: Այս դեպքում, անկասկած, հաջողության կհասնեք:

Ծիրանի մուրաբա կորիզով

Ծիրանի մուրաբա կորիզով. Բաղադրությունը.

  • Ծիրան պինդ — 1 կգ
  • Շաքար — 0,7 կգ

Ծիրանի մուրաբա կորիզով

Ծիրանի մուրաբա կորիզով

Ծիրանի մուրաբա կորիզով. Պատրաստման եղանակը

  1. Ծիրանի մուրաբա պատրաստելու համար մեզ հարկավոր են բավականին պինդ ծիրաններ: Չարժե փափուկները վերցնել, քանի որ դրանք կփլվեն ջերմային մշակման ժամանակ: Ընտրել ծիրանները, լվանալ հոսող ջրի տակ և թող մի քիչ ցամաքեն: Հաջորդը, ծիրանը կտրել մեջտեղի, հանել կորիզները, որոնք հետո պետք են գալու:
  2. Ծիրանները տեղափոխել այն ամանի մեջ, որում եփվելու է մուրաբան: Ամենահարմարը էմալապատ թասն է: Ծիրանի վրա լցնել շաքարը և թողնել 3-4 ժամ, որ հյութը անջատվի պտուղներից:
  3. Այս ընթացքում խնամքով կոտրել կորիզները, առանձնացնել միջուկները: Աշխատեք դրանք չվնասել, այդպես էսթետիկ առումով հաճելի է ստացվում, բայց եթե վնասել եք` հոգ չէ, դա չի ազդում համի վրա:
  4. Հյութը անջատվելուց հետո ծիրանով ամանը դնել մ,արմանդ կրակի վրա: Ավելացնել միջուկները և թող մուրաբան եփվի: Ընթացքում անհրաժեշտ է երբեմն խառնել, բայց դա պետք է անել շատ զգուշորեն, որ մուրաբան չվերածվի ջեմի:
  5. Պատրաստման ընթացքում առաջացող փրփուրը պետք է հեռացվի: Եռալուց հետո եփել ևս 3 րոպե և հեռացնել կրակից: Թող մնա 3 ժամ: Կրկնել պատրաստման ցիկլը ևս երկու անգամ:
  6. Նախապատրաստել բանկաները, դրանք պետք է ստերիլիզացված լինեն:
  7. Լցնել պատրաստի տաք մուրաբան բանկաների մեջ և ամուր փակել դրանք կափարիչով: Թողնել սառչի և շարել մառանում, կամ պահոցում:
  8. Համեղ և անուշաբույր ծիրանի մուրաբան անփոխարինելի է իր համով, իսկ ծիրանի օգտակարության մասին խոսելն ավելորդ է )

Ծիրանի մուրաբա կորիզով

Ծիրանի մուրաբան կորիզով պատրաստ է:
Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ծիրանի կոնֆիտյուր

Խնդրում ենք Գնահատեք