Կատարյալ տապակած ձուկ. Ամենահասարակ ձուկն անգամ շքեղ կերակուր կդառնա

Կատարյալ տապակած ձուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Կատարյալ տապակած ձուկ. Ամենահասարակ ձուկն անգամ շքեղ կերակուր կդառնա

Այսօր ես ուզում եմ ձեզ պատմել, թե ինչպես պատրաստել կատարյալ խմոր՝ ձկնեղեն տապակելու համար: Կհամոզվեք, որ այն շատ համեղ է: Այս բաղադրատոմսի հետ ծանոթանալուց հետո ես ձուկ եմ տապակում միայն այս եղանակով: Անպայման փորձեք, վստահ եմ, որ դուք չեք զղջա

 

Կատարյալ տապակած ձուկ

Կատարյալ տապակած ձուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ձուկ — 500 գ
  • Եգիպտացորենի ալյուր — 50 գ
  • Քաղցր պղպեղ — 1/3 թեյի գդալ
  • Քրքում — 1/5 թեյի գդալ
  • Չորացրած սխտոր — 1/2 թեյի գդալ
  • Ջուր — 100 մլ
  • Արևածաղկի ձեթ (ձուկը տապակելու համար)
  • Սև պղպեղ և աղ՝ ըստ ճաշակի

Կատարյալ տապակած ձուկ

Կատարյալ տապակած ձուկ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Նման խառնուրդը պարզապես իդեալական է ցանկացած տեսակի ձկնեղենի համար, յուրաքանչյուր կտոր ձկնամիս, որ դուք կթաթախեք այս խմորի մեջ՝ կլինի համեղ և, ինչպես կարելի է ասել՝ լրացված:
  2. Ամանի մեջ խառնել եգիպտացորենի ալյուրը, պապրիկան, քրքումն ու չորացրած սխտորը:
  3. Այժմ պարզապես տաք ջուր լցրեք խառնուրդի մեջ և խառնեք այնքան, մինչ հարթ զանգված ստացվի:
  4. Մաքրած ու լվացած ձկան կտորները թաթախել ստացված խմորի մեջ:
  5. Տապակի մեջ նախապես լավ տաքացնել բուսական յուղը և դրա մեջ տապակել ձուկը:
  6. Երբ ձկան կեղևը ոսկեգույն դառնա, շրջեք այն մյուս կողմը:
  7. Սա է այն ամենն, ինչ պետք է, տեսեք ինչպիսի գեղեցկություն է, և ամենակարևորը՝ համեղ է ստացվում:

Կատարյալ տապակած ձուկ

Բարի ախորժակ և երկար տարիների կյանք բոլորին:

Տեսանյութ

Ձուկը ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք