Կարմիր Պղպեղի Մարինադ՝ նախուտեստ նոր մատուցմամբ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք կարմիր պղպեղ մարինադ՝ համեղ նախուտեստ։ Կարմիր պղպեղ մարինացնելու ենք առանց էսենցիայի, մատուցելու ենք նոր բաղադրիչով։

Կարմիր Պղպեղի Մարինադ՝ նախուտեստ նոր մատուցմամբ

Կարմիր պղպեղ․ Բաղադրատոմս

  • Կարմիր պղպեղ -3 կգ․
  • Բրոկոլի — 400 գր․
  • Սխտոր — 400 գր․
  • Քացախ — 250 գր․
  • Ձեթ — 250 գր․
  • Դափնու տերև
  • Մեխակ
  • Հիլ
  • Սև հատիկավոր պղպեղ
  • Նեխուր մեկ փունջ
  • Աղ

Ինչպես մարինացնել Կարմիր պղպեղը․ քայլ առ քայլ

Այժմ նախապատրաստենք բաղադրիչները․

Կարմիր Պղպեղի Մարինադ՝ նախուտեստ նոր մատուցմամբ

  • Աշխատում ենք ընտրել հնարավորինս համաչափ և ուղիղ կարմիր պղպեղներ, լվանում ենք և մաքրում պոչերից և միջուկից
  • Տարայի մեջ նեխուր ենք դնելու, եթե ժամանակ չունեք, կարող եք հենց ամբողջական այսպես շարել, ես կտրատում եմ սովորաբար,
  • Վրան ավելացնում ենք մանր կտրատված սխտորը, որը առատ պետք է լինի, որպես հիմնական բաղադրիչ,

Այժմ պատրաստենք մարինադի համար անհրաժեշտ հեղուկ զանգվածը

  • Լցնում ենք ձեթը, այնուհետև քացախը, ծավալը իհարկե կապված է ձեր նախատեսած կարմիր պղպեղների քանակից, սա մեկ բաժնի համար է, չափաբաժինները և բաղադրատոմսը տեսանյութի նկարագրություններ բաժնում կթողնեմ
  • Աղ ենք անում
  • Սև հատիկավոր պղպեղ ենք լցնում
  • Դափնու տերև ենք ավելացնում
  • Հհամեմունքների բաղադրակազմը համալրել եմ մեխակով և հիլով նոր նուրբ համ ստանալու համար
  • Սխտորները կիսում ենք, որպեսզի բացվի բույրը
  • Նեխուրը խոշոր կտրատում և լցնում ենք զանգվածի վրա , որի մեջ պետք է եփենք կարմիր պղպեղները

Այժմ այս զանգվածը դնում ենք գազօջախի վրա և եռալուց հետո կարմիր պղպեղները շարում մեջը, ի դեպ․ կարմիր պղպեղը վիտամին C-ի անսպառ աղբյուր կարող է ձեզ համար հանդիսանալ, իսկ քանի որ մեր ջերմամշակումը շատ կարճ է լինելու՝ վիտամինները հնարավորինս կպահպանվեն

Կարմիր Պղպեղի Մարինադ՝ նախուտեստ նոր մատուցմամբ

  • Պարբերաբար պտտում ենք կարմիր պղպեղները, սպասում ենք մինչև եռան,  մոտ 1-2 րոպե եռալուց հետո, անմիջապես փափկելուց հետո ես հանում եմ և դնում մեր նախապատրաստած նեխուրով և սխտորով տարայի մեջ,
  • Դրանից հետո նույն զանգվածի մեջ եռացնում ենք բրոկոլիի փնջերը, իսկապես շատ շատ համեղ են ստացվում բրոկոլլիները նման եղանակով մարինացնելուց,
  • Բրոկոլին ամրացնում է իմունային և նյարդային համակարգը, այն հրաշալի հակաբորբոքային հատկություն ունի, նորհիվ իր մեջ պարունակող մեծ թվով վիտամինների,
  • Կրկին 1-2 րոպե եռալուց հետո հանում ենք բրոկոլիները,
  • Վերջում լրացուցիչ սխտորներ շարելով կարող ենք գեղեցկացնել ուտեստը,

Այժմ գեղեցիկ մատուցելու ժամանակն է, ափսեի տակ նեխուրի տերև ենք դնում, վերցնում ենք կարմիր պղպեղները և բրոկոլին տեղադրում կարմիր պղպեղի պոչի փոխարեն, շատ յուրահատուկ և գեղեցիկ է ստացվում։ Հյուրասիրելուց հյուրերի զարմանքն ու հիացմունքը ապահովված է։

Կարմիր Պղպեղի Մարինադ՝ նախուտեստ նոր մատուցմամբ

Ընդ որում, արդեն ձմեռվա համար ապակյա բանկաներով պահելու դեպքում  մարինացված կարմիր պղպեղը  այլ ջերմամշակման պետք է ենթարկել, մեր դեպքում պահում ենք սառնարանում և օգտագործում մի քանի օր։ Իսկ սառցախցիկում դնելու դեպքում հնարավոր է մինչև 6 ամիս պահել, իմ խորհուրդը, խուսափեք փակոցներից, քանի որ այն ամենավտանգավոր փակոցներից մեկն է համարվում։

Բարի ախորժակ:

Կարմիր պղպեղի մարինադ․ Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք