Կարտոֆիլով և մսով ջեռեփուկ. Համեղ, հագեցնող ընթրիք
Այսօր մենք առաջարկում ենք պատրաստել կարտոֆիլով և աղացած մսով համեղ ընթրիք: Այն մեզ շատ դուր եկավ: Այնքան անսովոր է, բայց և հեշտ պատրաստվող:
Խորհուրդ եմ տալիս պատրաստել, թող համեղ լինի նաև ձեր խոհանոցում:

Содержание
Կարտոֆիլով և մսով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Աղացած միս 600 գր
- Սոխ 1 հատ
- Հաց 2 հատ
- Կաթ 100 մլ
- Կանաչիներ 3 ճաշի գդալ
- Աղ 1 թեյի գդալ
- Պապրիկա 1 թեյի գդալ
- Համեմ 1 թեյի գդալ
- Պղպեղ՝ ըստ ճաշակի
- Կարտոֆիլ 4 հատ
- Պանիր 100 գր
- Թթու վարունգ 3 հատ
- Մայոնեզ 3 ճաշի գդալ

Կարտոֆիլով և մսով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
- Հացը մանրացրել և թաթախել կաթի մեջ:
- Ապա թրջած հացին ավելացնել աղացած միս, մանրացված սոխ, կանաչիներ: Համեմել աղով, ավելացնել պղպեղ և համեմ ՝ ըստ ճաշակի (եթե ցանկանում եք), աղացած պղպեղ և խառնել:
- Կարտոֆիլը քերել մանր քերիչով, դնել մաղի վրա և քամել ավելորդ հեղուկը:
- Քերել պանիրը մանր քերիչով:
- Վարունգը քերել խոշոր քերիչով:
- Պատրաստել կոտլետներ աղացած մսից: Ջեռոցի տապակը փայլաթիթեղով ծածկել, կոտլետները դնել տապակի վրա և ձեռքերով մի փոքր հարթեցնել:
- Դրանից հետո քերած կարտոֆիլ լցնել յուրաքանչյուր կոտլետի վրա:
- Վրան լցնել վարունգ, հետո քերած պանիր և մայոնեզի ցանց անել:
- Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45-50 րոպե:

Կարտոֆիլով և մսով ջեռեփուկը պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Կարտոֆիլով ջեռեփուկ







