Կարտոֆիլով և պանրով կարկանդակ. Նրբահամ, ախորժելի ուտեստ

Կարտոֆիլով և պանրով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք միասին պատրաստել Կարտոֆիլով և պանրով կարկանդակ՝ վայելելու դրա յուրահատուկ համը:

Գրադարանիս հերթական ընդհանուր մաքրման ժամանակ ես հանդիպեցի հին բաղադրատոմսերի գրքի: Ինձ ծանոթ շատ ուտեստների մեջ կար մեկը, որը նախկինում երբևէ չի եղել իմ սեղանին. Կարկանդակ կարտոֆիլով և պանրով:

Այն հարմար է, քանի որ բաղկացած է ընդամենը 4 բաղադրիչներից, և բացի այդ շատ հեշտ ու արագ է պատրաստվում:

Կարտոֆիլով և պանրով կարկանդակ

Կարտոֆիլով և պանրով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կրեմ պանիր 200 գ

_Կարտոֆիլ 400 գ

_Շերտավոր խմոր 300 գ

_Կաթ 2 ճաշի գդալ

_Աղ` ըստ ճաշակի

Կարտոֆիլով և պանրով կարկանդակ

Կարտոֆիլով և պանրով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Մանրակրկիտ լվանալ կարտոֆիլը և հենց կեղևով եփել թույլ աղած ջրի մեջ: Դրանից հետո հանել, թողնել սառչի, կեղևը մաքրել և խոշոր կտորներով կտրել:

_Սերուցքային պանիրը կարտոֆիլի հետ խառնել փոքր, խորը տարայի մեջ:

_Ջեռոցի թխման ձևամանը ծածկել յուղաթղթով և վրան դնել շերտավոր խմորն այնպես, որ այն ծածկի ամբողջ տարան և փոքր-ինչ անցնի եզրերից: Պատառաքաղի օգնությամբ խմորը ծակծկել մի քանի տեղից:

_Կարտոֆիլով լցոնել խմորով ձևամանը և հարթեցնել: Խմորի եզրերը ծալել դեպի ներսին և վրան քսել կաթ:

_Թխել 180 °C տաքացրած ջեռոցում մոտ 35–40 րոպե:

Ցանկության դեպքում պատրաստի և դեռ տաք կարկանդակի վրա կարելի է ցանել ցանկացած կոշտ պանիր, մանր կտրատած կանաչիներ կամ լցնել սերուցքային սոուս: Այդպես նույնիսկ ավելի համեղ կլինի:

Կարտոֆիլով և պանրով կարկանդակ

Պատրաստեք հաճույքով և անպայման կիսվեք ձեր ընկերների հետ նոր բաղադրատոմսով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլով կարկանդակներ

Խնդրում ենք Գնահատեք