Այսօր պատրաստելու ենք Կարտոֆիլով և տավարի մսով ուտեստ, որը բոլորի սիրելին կդառնա ձեր տանը՝ փոքրից մեծ։ Օգտագործելու ենք շատ հետաքրքիր համեմունք, որը ինքներդ էլ կարող եք սարքել։
Տաք ուտեստի հետ նաև թեթև և արագ պատրաստվող աղցան ենք մատուցելու։
Տավարի մսով ուտեստ. Բաղադրիչները
_Կարտոֆիլ — 800 գր․
_Տավարի միս — 500 գր․
_Մայոնեզ կամ թթցասեր — 200 գր․
_Համեմունք՝ աղ+համեմի սերմ+սխտորի փոշի+ կծու սև պղպեղ + խմելի սունելի (Сванская Соль)
_Սուլուգունի պանիր — 300 գր․ (կամ այլ հալվող պանիր)
Պատրաստման եղանակը Տապակած կարտոֆիլի և տավարի մսի
_Կարտոֆիլը հիմնական բաղադրիչն է, այն պետք է առատ լինի
_Կեղևը մաքրելուց և լվանալուց հետո կտրատում ենք քառակուսի խորանարդիկներով
_Տավարի միսը նախապես խաշել և կտրատել մոտավորապես կարտոֆիլի չափով և առայժմս կողքի դնել,
_Թավայի մեջ առատ ձիթայուղ ենք լցնել և կտրատված կարտոֆիլները լցնել ձիթայուղի վրա,
_Գազօջախի կրակը պետք է հնարավորինս ուժեղ լինի, որպեսզի կարտոֆիլի վրա ոսկեգույն կեղև կապի
_Նախնական մի քանի րոպե թավայի կափարիչը փակ ենք պահում, մինչև մի փոքր փափկի, որից հետո բաց պետք է տապակենք՝ պարբերաբար խառնելով
_Մի փոքր աղ ենք ավելացնում, քանի որ հետո համեմունք ենք լցնելու, որի հիմնական բաղադրիչը աղն է (Сванская Соль),
_Այժմ ավելացնում ենք տավարի միսը և շարունակում տապակել
_Ժամանակն է ավելացնելու համեմի սերմի, սխտորի փոշու, կծու սև պղպեղի, խմելի սունելի, խոհարարական աղի և մի շարք այլ համեմունքերից բաղկացած համեմունքը (Сванская Соль), որը նախատեսված է տապակաների համար
_Մայոնեզ եք լցնում, այն կարելի է փոխարինել նաև թթվասերով կամ սերուցքով
_1-2 րոպե տապակվելուց հետո ավելացնում ենք քերիչով անցկացրած սուլուգունի պանիրը, որը կարող եք փոխարինել ցանկացած հալվող պանիրով
_Լցնելուց հետո խառնում ենք և անջատում կրակը, մի քանի րոպե թողնում կափարիչը փակ և մատուցում
Հրաշալի բույր ունի և տեսքը շատ ախորժելի է, միանգամից շատ պատրաստեք, քանի-որ շատ արագ է վերջանում։
Կարմիր ոսպով աղցանի Բաղադրատոմս
_Կարմիր ոսպ — 200 գր․
_Պղպեղներ քաղցր՝ կարմիր, կանաչ, դեղին -200 գր․
_Ձիթայուղ
_Բալզամիկ քացախ
Արագ և համեղ աղցանի պատրասումը քայլ առ քայլ
_Կարմիրը ոսպը հարկավոր է նախապես մաքրել, լվանալ և խաշել, եթե կարմիր ոսպ չունեք այն կարող եք փոխարինել սովորական ոսպով կամ գրեչկայով,
_Պղպեղները հարկավոր է կտրատել մանր խորանադաձև և լցնել արդեն խաշված ոսպի վրա,
_Լրացուցիչ աղ չեմ ցանում, քանի-որ ոսպը խաշել ենք աղով,
_Ավելացնում ենք ձիթայուղ
_Բալզամիկ քացախ, հաճելի թթվային համ հաղորդելու համար, եթե չունեք բալզամիկ, ապա կարող եք այն փոխարինել սովորական խնձորի քացախով
_Շատ պարզ, համեղ և օգտակար աղցան է․ ընդամենը 2 հիմնական բաղադրիչից, բայց ամբողջությամբ լրացնում է ընթրիքի սեղանը։
Դե, ինչ բարի ախորժակ։