Համեղ Սոուս Մսային Ուտեստների համար․ Խորովածի, խոզի բդի թարմ սոուս

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք համեղ Սոուս մսային ուտեստների համար։ Ցանկացած սեղան, մսային ուտեստ նման պարզ և համեղ, միաժամանակ օգտակար սոուսով կարելի զարդարել։ Պատրաստվում է շատ արագ, հիմա կտեսնեք։

Համեղ Սոուս Մսային Ուտեստների համար․ Խորովածի, խոզի բդի թարմ սոուս

Համեղ սոուս մսային ուտեստների համար Բաղադրատոմս

  • Կանաչի — համեմ, սամիթ
  • Տոմատի մածուկ — 1 ճ․գդ․
  • Լոլիկ — 1 թարմ կամ սառեցված
  • Սլոր թարմ կամ սառեցված — 10 հատ
  • Հոլանդական պանիր — 50 գր․
  • 1/4 սոխ
  • 1 Ատամ սխտոր
  • Սոյայի սոուս — 1 թ․ գդ․
  • Կանաչ պղպեղ կծու — մի քանի օղակ
  • Կարմիր չիլի կծու պղպեղ -1 թ․գդ
  • Ձիթայուղ — 50 գր․
  • Կարմիր գինի 50-100 գր․
  • Կոճապղպեղ մեկ կտոր

Սոուս մսային ուտեստների համար Ինչպես պատրաստել

  • Վերցնում ենք ափսե, որի մեջ սկզբնական կխառնենք բաղադրիչները, կանաչին նոսր փունջ համեմն ու սամիթը հենց ձեռքերով մանրացնում ենք մի փոքր
  • Տոմատի մածուկ ենք ավելացնում կանաչիների վրա 1 ճ․գդ

Համեղ Սոուս Մսային Ուտեստների համար․ Խորովածի, խոզի բդի թարմ սոուս

  • Եթե թարմ լոլիկ ունեք ձեռքի տակ, ապա 1 թարմ լոլիկ կտրատեք, եթե չունեք կարող եք ինձ նման բավարարվել սառեցված լոլիկի մի քանի շերտով
  • Ես այսպես բարակ շերտերով կտրատած լոլիկի պաշարներ ունեմ սաառցախցիկում նման դեպքերի համար
  • Նույն կերպ նաև սառցախցիկում պահում եմ մի քանի օր արևի տակ չորացած առանց շաքարի կիսած սև սալորներ, որոնք հիանալի և անփոխարինելի են ձմռան ցուրտ օրերին
  • Մեզ հարկավոր է 5 ամբողջական սալոր, եթե սեզոնն է, իսկ եթե ձմեռ է, ուրեմն 10 կտոր նման կիսաթարմ սալորի չիր
  • Ամռան սեզոնին միասին կպատրաստենք, ցույց կտամ, ավելի լավ է մեկ անգամ տեսնել քան 10 անգամ լսել, դա փաստ է
  • Մի քանի շերտ հոլանդական պանիր կլցնենք, մոտ 50 գրամ
  • 2 օղակ կծու կանաչ տաքդեղ կկտրատենք, քանի որ մսային սոուսները որպես կանոն պետք է կծու լինեն
  • 1 ատամ սխտորն ու մեկ քառորդ սոխն էլ ենք ավելացնում մեր զանգվածին
  • 1 թ․ գդալ սոյայի սոուս ենք լցնում կամ բալզամիկ քացախ, եթե չունեք կարող եք սովորական քացախ լցնել
  • 1 թ․ գդալ չիլի կծու կարմիր չորացրած պղպեղ
  • Աղ ենք ցանում մի փոքր և այժմ պետք է լցնենք հարիչի տարայի մեջ, որպեսզի խառնենք իրար բաղադրիչները
  • Լցնելուց հետո ձիթայուղ ենք լցնում վրան
  • Հեղուկ ծավալ և լրացուցիչ հետաքրքիր համային երանգ հաղորդելու համար մի փոքր կարմիր գինի կլցնենք մեր սոուսի մեջ
  • Ավելորդ եմ համարում նշելը, որ այս սոուսները պետք է թարմ պատրաստվեն և անմիջապես մատուցվեն
  • Հարիչով լավ խառնում ենք և ստանում ենք մեր աննկարագրելի համեղ և հետաքրքիր բույր ունեցող պանրա-գինով, սալորալոլիկով մսային սոուսը, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին սեղանի շուրջ
  • Լցնում ենք սոուսի մատուցարանի մեջ, վրան պետք է կոճապղպեղ՝ իմբիր քերենք, վիտամինային պայթուցիկը համալրելու համար, մի քանի կտոր էլ կանաչ կծու պայթուցիկ կավելացնենք, կարլեի նաև չիլիի հատիկներ և վերջ
  • Կարող ենք արդեն մատուցել, մսային ուտեսնտներն էլ չմոռանաք

Տեսանյութի տակ ձեր դրած ոգևորող լայքերից կհասկանամ, թե որքան շատ հավանեցիք այս սոուսի բաղադրատոմսը։ Շատ լայքերն ինձ կհուշեն, որ նոր սոուսների բաղադրատոմսերին եք սպասում։

Համեղ Սոուս Մսային Ուտեստների համար․ Խորովածի, խոզի բդի թարմ սոուս (Տեսանյութ)

Դե ինչ բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք