Հայկական պղպեղ. Այս կծու նախուտեստը բոլորին գրավում է առաջին իսկ պատառից

Հայկական պղպեղ Պահածոներ

Հայկական պղպեղ. Այս կծու նախուտեստը բոլորին գրավում է առաջին իսկ պատառից: Հայկական տարբերակով մարինացված պղպեղը նախ տապակում են, վերցնելով ամբողջական, չմաքրված պտուղներից, որոնք թրմվում են կծու մարինադում: Արժե սա պատրաստել, թեկուզ միայն այն պատճառով, որ գործընթացն ինքնին շատ քիչ ժամանակ է պահանջում:

Նախուտեստը լավ է շեշտում մսով ուտեստների համը, արթնացնում է ախորժակը և բավականին հաճելի տեսք ունի: Հայկական ոճի պղպեղը դուր կգա նրանց, ովքեր սիրում են առանց քացախի մարինադներ:

Հայկական պղպեղ

Հայկական պղպեղ. Բաղադրությունը

_Բուլղարական պղպեղ 700 գ

_Սխտոր 8 պճեղ

_Արևածաղկի ձեթ 0,25 բաժակ

_Լոլիկ 2 հատ

_Մաղադանոս 1 փունջ

_Համեմ 1 փունջ

_Աղ 1 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 0.5 բաժակ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Աղացած սև պղպեղ ըստ ճաշակի

Հայկական պղպեղ

Հայկական պղպեղ. Պատրաստման եղանակը

_Լվանալ բուլղարական պղպեղը, առանց սերմերը և ցողունները հեռացնելու, տապակել երկու կողմերից` արեւածաղկի ձեթով: Պատրաստի պղպեղը դնել խորը ամանի մեջ:

_Լոլիկը լցնել եռացրած ջրի մեջ, մաքրել կեղևը և քերեք քեիչով կամ մանրացնել բլենդերի օգնությամբ:

_Սխտորը ճզմել մամլիչով, մանր կտրատել կանաչիները, խառնել լոլիկը, կիտրոնի հյութը, սխտորը, կանաչիները, աղը, շաքարը, սև պղպեղը: Ավելացնել բուսական յուղը և լավ հարել: Մարինադը պատրաստ է:

_Լցնել մարինադը պղպեղի վրա, ծածկել ափսեով և վերևում տեղադրել 1-2 կգ ծանրոց: Պղպեղով ամանը դնել սառնարանում առնվազն 2 ժամ:

Հայկական պղպեղ

Հայկական ոճով պղպեղի մարինադը կարելի է օգտագործել կծու միս պատրաստելու համար կամ ուտել` դրա մեջ լավաշ կամ հաց թաթախելով: Արտակարգ հաջող բաղադրատոմս է: Անպայման փորձեք այն:

Հայկական պղպեղը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Կարմիր պղպեղ պատրաստելու հիանալի բաղադրատոմս առանց էսենցիայի / կարմիր բիբար

Խնդրում ենք Գնահատեք