Հավը ջեռոցում. Կրծքամսով և բանջարեղենով հյութեղ ջեռեփուկ
Կարելի է ժամերով խոսել հավի միս պատրաստելու բաղադրատոմսերի մասին, քանի որ այն զուգորդվում է գրեթե բոլոր ապրանքների հետ: Ոմանք հատկապես հավի միս չեն սիրում, համարելով այն մի փոքր չոր: Մենք շտապում ենք ձեզ ուրախացնել. Հետևյալ բաղադրատոմսը կօգնի ձեզ պատրաստել յուրօրինակ քնքուշ, անուշաբույր և հյութալի միս:
Սերուցքային սոուսը, որը կլանում է բանջարեղենի և համեմունքների հարուստ բույրերը, թխած հավի կրծքամիսը վերածում է աստվածային ուտեստի: Բանջարեղենի շնորհիվ հավը այնքան պայծառ ու գեղատեսիլ է դառնում, որ մեծագույն հաճույք է այն վայելելը:

Հավը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
- Հավի կրծքամիս 4 հատ
- Բուլղարական պղպեղ 3 հատ
- Լոլիկ 3 հատ
- Հավի արգանակ 100 մլ
- Սերուցք 0,5 բաժակ
- Կոշտ պանիր 300 գր
- Մաղադանոս 1 փունջ
- Սխտոր 2 պճեղ
- Սոխ 1 հատ
- Կարագ 3 ճաշի գդալ
- Աղ` ըստ ճաշակի
- Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի


Հավը ջեռոցում. Պատրաստման եղանակը
- Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով:
- Մաքրել պղպեղը, կտրել օղակներով: Միսը համեմել աղով և պղպեղով: Հալեցնել կարագը մեծ տապակի մեջ և միսը տապակել դրա մեջ, մինչև կարմրի:
- Հանել միսը տապակից և դնել այն ջեռոցի կաղապարի մեջ: Սոխը լցնել այն տապակի մեջ, որտեղ միսն է եփվել և տապակել այն մինչև ոսկե դարչնագույնը:
- Եփած սոխը լցնել մսի վրա և պղպեղը տապակել նույն թավայի մեջ, մինչև փափկի: Պատրաստ պղպեղը լցնել մսով և սոխով կաղապարի մեջ:
- Ճզմած սխտորը լցնել տապակի մեջ, 2 րոպե պահել կրակի վրա, երբեմն խառնելով:
- Սխտորին ավելացնել կտրատված լոլիկ, լցնել արգանակը, սերուցքը (յուղոտ), համեմել աղով և պղպեղով: Թող սոուսը եփվի 5 րոպե:
- Խառնելով եփել այնքան ժամանակ, մինչև այն սկսի խտանալ և համեմել հավն ու բանջարեղենը:
- Ծածկել մսի տապակը փայլաթիթեղով և թխել 25 րոպե:
- Պատրաստի ուտեստը հանել ջեռոցից, ցանել քերած պանրով և առանց ծածկելու, այն 10 րոպեով հետ դնել ջեռոցում: Վերջում զարդարել կտրատած կանաչիներով:

Հավը ջեռոցում պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Հավի մսով ռուլետ







