Հավով Ռուլետ․ Պարզ, արագ և գեղեցիկ Համեղություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր շքեղ նախուտեստ կպատրաստենք Հավով Ռուլետ․ Պարզ, արագ և գեղեցիկ Համեղություն։ Այսքան հեշտ, այսքան գեղեցիկ ուտեստ սեղանին ունենալու համար երևի թե այլ տարբերակ չեք էլ գտնի։ Ժամանակ չկորցնենք սկսենք պատրաստել։

Հավով Ռուլետ․ Պարզ, արագ և գեղեցիկ Համեղություն

Հավով Ռուլետ Բաղադրիչներ

  • Հավի կրծքամիս — 1 կիլոգրամ
  • Սխտոր — 2 ատամ
  • Համեմունքներ — աղ, պղպեղ, չիլի կծու պղպեղ, մանանեխի փոշի, խմելի սունելի՝ բոլորն էլ մոտ կես թեյի գդալ
  • Գունավոր պղպեղներ մեկական կամ գազար 4 հատ
  • Ընկույզ մեկ բուռ
  • Հալվող պանիր — 150 գր․
  • Կանաչ սոխ — մի քանի ճյուղ
  • Համեմ — փոքր փունջ

Հավով Ռուլետ Պատրաստման եղանակը

  • Պետք է վերցնենք հավի փափուկ ոսկրահան կրծքամիս, եթե ոսկորով լինի կրկին խնդիր չէ, միևնույն է մանրացնելու ենք
  • Կարող եք հավի փափուկ կրծքամսի փոխարեն ամբողջական հավ վերցնել և հավի ամբողջ փափուկ միսը օգտագործեք ռուլետն ավելի բազմազան համ կունենա
  • Սուր դանակ է մեզ պետք, լավ սուր

Հավով Ռուլետ․ Պարզ, արագ և գեղեցիկ Համեղություն

  • Ավանդական եղանակով սրեցինք մեր դանակը․ անցանք գործի
  • Կրծքամիսը նախապես լվացել էինք
  • Նախ հեռացնենք յուղերն ու ավելորդ կտորները
  • Եթե դուք էլ եք հավի կրծքամիս վերցրել ապա սուր դանակով պետք է հնարավորինս բարակ շերտերի վերածենք հավի կրծքամիսը
  • Քանի լայնակի շերտ որ կարողանանք հանել այնքան լավ
  • Սա պետք է հիմքը լինի մեր ռուլետի, նույնը կարելի է խոզի մսով պատրաստել, առավել հյութեղ և համեղ կստացվի, հորթի մսով ռուլետն էլ է համեղ տարբերակ, դա պարզապես ավելի երկար կեփվի
  • Պատրաստ կտորները կտեղափոխենք մեր տարայի մեջ
  • Մնացածը, որ կտորներն որ մնացին երկայնակի կտրել չստացվեց, ահա այսպես կմանրացնենք, կկտրատենք կարելի է ասել կծեծենք
  • Ամբողջական կտորների կողքին նաև կտեղափոխենք մեր մանրացված ծեծված կտորները, որպեսզի համեմենք
  • Ամենաբարդ գործը միսը մշակելն էր, ավարտեցինք
  • Այժմ համեմենք
  • Մեկ թեյի գդալ աղ լցնենք
  • Խոշորահատիկ պղպեղ թարմ աղանք վրան
  • Կես թեյի գդալ կծու չիլի պղպեղ կավելացնենք՝ և գեղեցիկ կլինի և կծվությունը կապահովի
  • Կես թեյի գդալի չափով կավելացնենք մանանեխի փոշի

Հավով Ռուլետ․ Պարզ, արագ և գեղեցիկ Համեղություն

  • Սովորաբար հավի հետ շատ է սազում, նաև ես ինքս շատ եմ օգտագործում խմելի-սունելի՝ կես թեյի գդալի չափով սա էլ ավելացնենք և անցնենք ձեռքով խառնելուն
  • Երկու ատամ սխտոր պետք է ճզմենք վրան, շատ չլցնենք որպեսզի սխտորը իր համով չխեղդի մնացած համերը
  • Իմ սխտորճզմիչի գլխիկը հանվում լվացվում և հետո այսպես տեղադրվում է, սխտորն էլ դրվում մեջը և ճզմում ենք
  • Սխտորն էլ մի լավ տրորենք մսի մեջ
  • Ծածկենք տարայի բերանը և թողնենք մարինացվի համերը լրիվ տա իրար
  • Այդ ընթացքում նախապատրաստենք միջուկը
  • Հերթը գունավոր պղպեղներինն է
  • Որքան գունեղ այնքան գեղեցիկ ռուլետ կստանանք
  • Պետք է կտրատենք ահա այսպիսի խոշոր կտորների
  • Եթե ձեր ձեռքի տակ պղպեղներ չեն լինի, ոչինչ կարող եք այն փոխարինել գազարով, կրկին կապահովի գույնն ու վիտամինների աղբյուրը
  • Գազարը նույն սկզբունքով կպատրաստեք
  • Այսինքն կշարեք տապակի մեջ ջեռոցի պղպեղների նման
  • Վրան աղ և պղպեղ շաղ կտանք
  • Ցանկալի է նաև ձեթոտել
  • Ձեթի վրայից պղպեղը կրկին չի խանգարի
  • Ջեռոցում պետք է խորովենք մոտ 15-20 րոպե կոնվեկցիոն ռեժիմով որպեսզի խորովվի ոչ թե խաշի, նաև մի փոքր էլ չորացնի մեր պղպեղները կամ գազարները 140-150 աստճանում
  • Շարունակենք մինչ այդ մեր միջուկի նախապատրաստումը
  • 150 գրամ հալվող պանիր քերենք
  • Սա էլ դնենք մի կողմ

Հավով Ռուլետ․ Պարզ, արագ և գեղեցիկ Համեղություն

  • 3-4 ճյուղ կանաչ թարմ սոխ կտրատենք
  • Նույն հարմարավետ մկրատով նաև համեմի մեկ փունջ մանրացնենք
  • Սա էլ է պատրաստ դնենք կողքի և անցնենք ռուլետի փաթաթմանը
  • Սննդային թաղանթ փռենք սեղանին լավ տարածական բոլոր ուղղություններով
  • Այս ցելոֆանի տարացքում շարենք արդեն մարինացված հավի կրծքամիսը
  • Տակի շերտը հնարավորինս ամբողջական կտորները դնենք, անցքերը փակենք մանր կտորներով, մի խոսքով գորգի պես փռենք այս տարածքի վրա
  • Որպես միջուկի առաջին շերտ պետք է փռենք մեր ջեռոցի պղպեղները
  • Կարող եք կեղևահանել ցանկության դեպքում, բայց ես չեմ կեղևահանում, քանի որ վիտամինները հենց կեղևի տակն են կուտակված ամենաշատը մրգերի և բանջարեղեննի մոտ
  • Թեպետ ճիշտ էլ կնշեք որ ջերմամշակումից հետո դժվար էլ այնտեղ վիտամիններ մնացած լինի
  • Ինչևէ գեղեցիկ շարենք մեր մսե գորգի վրա պղպեղները
  • Հաջորդ շերտը առատ հալվող պանրի շերտը տարածենք

Հավով Ռուլետ․ Պարզ, արագ և գեղեցիկ Համեղություն

 

  • Մեկ բուռ ընկույզ մանրացնենք և լցնենք ռուլետի մեջ, սա առավել կճոխացնի մեր ռուլետը
  • Կանաչին էլ վերջին շերտն է ամբողջությամբ տարածենք
  • Այժմ հնարավորինս ձիգ պետք է փաթաթենք մատներով պահելով միջուկը, որ շատ աջ ու ձախ չթափվի
  • Ցելոֆանով հնարավորինս մատներով ամրացնենք կպցնենք իրար
  • Փայլաթիթեղի վրա պետք է տեղափոխենք
  • Հեռացնենք ցելոֆանե թաղանթը
  • Փայլաթիթեղով փաթաթենք, մատներով լրացուցիչ ամրություն հաղորդենք ընթացքում, եզրերն էլ փայլաթիթեղի լավ պինդ ամրացնենք
  • Տեղափոխենք ջեռոցի տապակի մեջ
  • 140 աստիճանում պետք է դնենք վերև ներքև ռեժիմում
  • Քանի որ մեր հավի կրծքամիսը 1 կիլոգրամ էր, պետք է եփվի մեկ ժամ
  • Մեկ ժամ անց չենք հանում դեռ ջեռոցից
  • Փայլաթիթեղը պետք է բացենք, աջ և ձախ կտանք
  • Եվ կրկին ուղարկենք ջեռոց պետք է 100 ստիճանում մնա ևս 15-20 րոպե մինչև երեսը կարմրի ձեզ համար ցանկալի չափով
  • Ջեռոցից հանելուց հետո անմիջապես չենք կտրում կքանդվի
  • Թողնում ենք սառի, որքան կդիմանանք իհարկե, ցանկալի է գոնե 4 ժամ

Հավով Ռուլետ․ Պարզ, արագ և գեղեցիկ Համեղություն

  • Հետո նոր կտրենք, հիանանք գույների բազմազանությամբ, համի նրբությամբ և յուրահատկությամբ
  • Եվ մատուցենք արդեն մատուցարանին թողնելով մնացած չկտրատված կտորը ևս, քանի-որ շատ արագ են վերջանալու կտրատված շերտերը, ես դա ձեզ հավատացնում եմ

Դե ինչ բարի ախորժակ։

Տեսանյութ պատրաստման Հավով Ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք