Հնդկաձավարով կոտլետներ. Նուրբ սոուսով, համեղ ու հագեցնող կերակուր

Հնդկաձավարով կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հնդկաձավարով կոտլետներ. Սա շատ հարմար ուտեստ է, որը դուք կարող եք պատրաստել տարբեր բաղադրիչներով, տարբեր համամասնություններով: Սա, իհարկե արդեն ճաշակի խնդիր է:

Եթե ​​երեկոյան հնդկաձավար եք պատրաստել, հաջորդ օրը դուք չեք կարող պարզապես տաքացնել այն, բայց կարելի է դրանից պատրաստել լիարժեք հագեցնող և աներևակայելի ախորժելի ուտեստ՝ հնդկաձավարով կոտլետներ:

Հնդկաձավարով կոտլետներ

Հնդկաձավարով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Միս 500 գ

_Ցորենի ալյուր 3 ճաշի գդալ

_Հնդկաձավար 150 գ

_Ձու 2 հատ

_Սոխ 2 հատ

_Արևածաղկի ձեթ 3 ճաշի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Հնդկաձավարով կոտլետներ

Հնդկաձավարով կոտլետներ

Հնդկաձավարով կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Հնդկաձավարը եփել սովորականի պես և թող հովանա:

_Պատրաստել աղացած միս. Միսը աղալ 1 սոխի հետ մսաղացով:

_Ձու ավելացնել: Համեմել աղով և պղպեղով ` ըստ ճաշակի, լավ հունցել այս զանգվածը:

_Աղացած միսը խառնել խաշած հնդկաձավարի հետ:

_Ստացված զանգվածից պատրաստել կոտլետներ թաց ձեռքերով, թաթախել դրանք ալյուրի կամ չորահացի փշուրների մեջ:

_Դրանից հետո տապակել կոտլետները երկու կողմերից` արևածաղկի ձեթով, մինչև ոսկե դարչնագույն դառնան:

_Կտրել սոխը կես օղակներով և տապակել յուղի մեջ, սոխին ավելացնել 1 : 1 չափով ջրով նոսրացրած տոմատի սոուս և եփել սոուսը:

_Տապակած կոտլետները դնել սոուսի մեջ, ծածկել կափարիչով և շոգեխաշել ևս 20 րոպե:

Հնդկաձավարով կոտլետներ

Կոտլետները պատրաստ են:

Բարի ախորժակ!

Հիանալի ուտեստ է, որը կարելի է մատուցել թեկուզ ամեն օր: Դուք կարող եք հնդկաձավարով կոտլետները աղացած մսով պատրաստել ոչ միայն լոլիկի, այլ նաև սնկով սոուսով: Փորձեք ինքներդ այլ տարբերակներ հնարել:

Տեսանյութ

Տնական կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք