Մակարոնեղենով ջեռեփուկ ձվով և պանրով. Ամենապարզ բաղադրիչներով ընտիր համեղություն

Մակարոնեղենով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մակարոնեղենով ջեռեփուկ ձվով և պանրով, սա կարող է լինել և՛ առատ նախաճաշ, և՛ վաղ ընթրիք:

Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը երեք հիմնական բաղադրիչ ՝ մակարոնեղեն (ընտրեք կոշտ ցորենից պատրաստված տեսակները, դրանք պահպանում են իրենց ձևը և չեն փլվում), ձու և պանիր: Խառնեք ու տապակեք հիանալի կարկանդակ: Ամեն ինչ շատ հեշտ է:

Մակարոնեղենով ջեռեփուկ

Մակարոնեղենով ջեռեփուկ ձվով և պանրով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մակարոնեղեն 200 գ

_Ձու 4 հատ

_Կոշտ պանիր 100 գ

_Կարագ 50 գ

_Աղ` ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Մակարոնեղենով ջեռեփուկ

Մակարոնեղենով ջեռեփուկ ձվով և պանրով. Պատրաստման եղանակը

_Մակարոնեղենը եփել աղած ջրի մեջ, մինչև կիսաեփ լինի:

_Ձվերը առանձին հարել աղով և պղպեղով: Պանիրը քերել խոշոր քերիչով: Խառնել մակարոնեղենը, ձվերը և 50 գ պանիր (մակարոնեղենի տաքությունից այն կարող է մի փոքր հալվել):

_Տաքացնել կարագով յուղած տապակը, լցնել մակարոնեղենը և տարածել հավասարաչափ:

_Տապակել կարկանդակը կափարիչով ծածկված թավայի մեջ, միջին ջերմության վրա մոտ 10 րոպե:

_Դրանից հետո զգուշորեն շրջել ափսեի օգնությամբ, վրան ցանել պանիր և տապակել ևս 5 րոպե:

Մակարոնեղենով ջեռեփուկ

Մակարոնեղենով ջեռեփուկը պատրաստ է: Այն պիցցայի է նման, մատուցեք տաք վիճակում: Ուտեստն էլ ավելի հագեցնող դարձնելու համար միշտ կարող եք ավելացնել խոզապուխտ կամ հավի միս: Ի դեպ, այս բաղադրատոմսը օգտակար է, եթե երեկվա ընթրիքից մնացել է մակարոնեղեն:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Վերմիշելով փլավ

Խնդրում ենք Գնահատեք