Մսով ռուլետ ջեռոցում. Այս ուտեստը յուրահատուկ հյութեղ է ստացվում, անպայման փորձեք
Քնքուշ կաղամբի և աղացած մսի համադրությունը կարելի է դասական համարել. Դժվար է գտնել մի համադամասերի, որը հավանություն չի տա բոլորի սիրած լցոնած կաղամբին: Մսի լավ ծեծած կտորը փաթաթելով կաղամբի տերևների մեջ, դուք կստանաք գերազանց ուտեստ:
Հայտնի է, որ կաղամբով գլանափաթեթներ պատրաստելը շատ ժամանակ է պահանջում, ուստի կաղամբի և մսի զուգորդման բազմաթիվ հաջող տարբերակներ կան:
Դրանցից թերևս ամենահաջողը և հյութալիությամբ կաղամբի գլանափաթեթներին մոտ է տոլման: Իսսկ մենք պատրաստելու ենք համեմված մսով ջեռեփուկ՝ խոզապուխտի շերտերով ու նուրբ սոուսով:

Содержание
Մսով ռուլետ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
- Խոզի միս աղացած 750 գ
- Ձու 1 հատ
- Բոքոն 1 հատ
- Սոխ 1 հատ
- Աղ` ըստ ճաշակի
- Մանանեխ 1 ճաշի գդալ
- Մշկընկույզ՝ ըստ ճաշակի
- Կանաչիներ 0,5 փունջ
- Սպիտակ կաղամբ 1 հատ
- Խոզապուխտ 300 գ
- Կարագ 3 ճաշի գդալ
- Կաթ 350 մլ
- Մսի արգանակ 250 մլ
- Կոշտ պանիր 150 գ
- Ցորենի ալյուր 2 ճաշի գդալ


Մսով ռուլետ ջեռոցում. Պատրաստման եղանակը
- Կաղամբի մի փոքր գլուխը բաժանել տերևների և 5-6 րոպե եփել աղած ջրի մեջ:
- Թաթախել բոքոն հացը 100 մլ կաթի մեջ, քամել: Սոխը մանր կտրատել:
- Կտրել խոզապուխտը բարակ շերտերով 8-10 կտորների:
- Սոխը և թրջած հացը խառնել աղացած մսին, ավելացնել աղ, մանանեխ, ձու և կանաչիներ:
- Աղացած միսը դնել հրակայուն ամանի մեջ՝ բոքոնի ձև տալով, ծածկել կաղամբի տերևներով, ապա խոզապուխտի շերտերով:
- Թխել 45 րոպե 160 աստիճանով:
- Տապակի մեջ հալեցնել կարագը, ավելացնել ալյուրը, մնացած կաթը, արգանակը և եփել 5 րոպե:
- Քերել պանիրը, լցնել այն տապակի մեջ, թող հալվի և հանել սոուսը կրակից: Համեմել աղով, ավելացնել մշկընկույզ:
- Լցնել սոուսը ռուլետի վրա և կրկին դնել ջեռոցը 20 րոպեով:

Մատուցել համեղ ռուլետը ձեր նախընտրած կողմնակի ուտեստով կամ բանջարեղենային աղցանով:
Բարի ախորժակ!
Տեսանյութ
Աշխարհի ամենաարագ և համեղ ընթրիքը







