Պանիր 10 րոպեում. Մաքուր մթերքներով պատրաստվող առողջարար կաթնեղեն
Հարգելիներս, ուզում ենք այսօր կիսվել ձեզ հետ, թե ինչպես կարելի է այն պատրաստել 10 րոպեում` տնական կաթից: Մեզ այլևս պետք չեն թանկարժեք խմորիչներ կամ սուպերմարկետներում վաճառվող երբեմն ոչ հասկանալի բաղադրությամբ մթերքներ, որոնք նման են պանրի:
Իրականում պատրաստելու ամբողջ գործընթացը շատ պարզ է և արագ է ստացվում: Բացի այդ դուք վստահ կլինեք, որ ընտանիքի անդամներին տալիս եք մաքուր մթերք, որը հայտնի բաղադրիչներից եք պատրաստել հենց ինքներդ:

Պանիր 10 րոպեում. Բաղադրությունը.
- 3 լիտր կաթ
- 1 ճաշի գդալ աղ
- 1 թեյի գդալ շաքար
- 6 թեյի գդալ քացախ 9%

Պանիր 10 րոպեում. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Վերցնել հաստ հատակով կաթսա, կաթը լցնել դրա մեջ և կրակին դնել:
- Ավելացնել աղը և շաքարը:
- Կաթը բերել եռման: Երբ փրփուրը հայտնվի կաթի մակերեսին, ավելացնել 2 թեյի գդալ 9% քացախ: Կրկին խառնել և լցնել մի քիչ քացախը, ապա նորից խառնել և ավելացնել մնացած քացախը:
- Եփել 3-4 րոպե:
- Երբ շիճուկը ամբողջությամբ առանձնանա, կաթսան հանել վառարանից:
- Քամոցի վրա փռել մի քանի տակ ծալված թանզիֆ (մառլյա) և ստացված խառնուրդը լցնել դրա մեջ:
- Շիճուկը պետք է ամբողջությամբ քամվի:
- Ծածկել թանզիֆի մնացած եզրերով, վրան դնել ծանրոց և թող ամբողջությամբ մնացորդային շիճուկը քամվի, և ստացված զանգվածը չորանա:
- Թող այս վիճակում մնա գոնե 1-2 ժամ:
- Դրանից հետո պանիրը դնել սառնարանում:

Ստացվում է շատ նուրբ, քնքուշ, աննկարագրելի համեղ պանիր, որը կարելի է համեմել տարբեր համեմունքներով:
Բարի ախորժակ և լավ տրամադրություն բոլորին:
Տեսանյութ
Պանրով ձողիկներ







