Սմբուկով ուտեստ. Հայկական խոհանոցի անուշահամ գլուխգործոցներից

Սմբուկով ուտեստ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Սմբուկով ուտեստ. Նախապես տապակած, ապա լոլիկի մեջ մարինացված, շատ կծու, բուրավետ և ախորժելի կերակուր: Սա պարզապես կատարյալ խորտիկ է:

Սմբուկով ուտեստ

Սմբուկով ուտեստ. Ահրաժեշտ բաղադրիչները

_Սմբուկ 5 — 6 հատ

_Քաղցր պղպեղ 4 հատ

_Լոլիկ 10 հատ

_Սոխ 1 հատ

_Սխտոր 1 գլուխ

_Կծու պղպեղ 1 հատ

_Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

_Պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Գինու քացախ 2 ճաշի գդալ

Սմբուկով ուտեստ

Սմբուկով ուտեստ

Սմբուկով ուտեստ. Պատրաստման եղանակը

_Սմբուկը կտրատել մոտ 5 մմ հաստությամբ շերտերով։

_Տապակել փոքր քանակությամբ բուսական յուղի մեջ մինչև ոսկե դարչնագույնը և թողնել սառչի:

_Խառնել քաղցր պղպեղի կտորները, լոլիկն ու սոխը, սխտորն ու կծու պղպեղը և բլենդերով մանրացնել, մինչև խյուս ստացվի:

_Թավայի մեջ լցնել մի քիչ բուսական յուղ և լցնել խյուսը, խառնել և եփել մարմանդ կրակի վրա, մոտ 15 րոպե։

_Այժմ ավելացնել տոմատի մածուկը, աղը՝ ըստ ճաշակի, պղպեղը, շաքարավազը և քացախ, խառնել և եփել մոտ 15 րոպե։

_Սմբուկն ու ստացված սոուսը շերտերով լցնել տարայի մեջ։

_Թողնել ամբողջովին սառչի, ծածկել կափարիչով և դնել սառնարանը 12 ժամ։

Սմբուկով ուտեստ

Սմբուկով ուտեստ

Սա պարզապես հրաշալի նախուտեստ է, որը դուք անպայման կվայելեք և այն հաճախ կպատրաստեք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Իմամ բայալդի. Ամենահամեղ տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք