Սմբուկով Տաք Նախուտեստ․ Զբոսաշրջիկները այն շատ են սիրում

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Նոր բանջարեղենային տաք նախուտեստ ենք առաջարկում այսօր պատրաստել, որտեղ որոշիչը սմբուկն է։ Տուրիստների շրջանում շատ սիրելի հայակական ուտեստների շարքում է դասվում, դուք էլ այն շատ կսիրեք, եթե պատրաստեք մեր առաջարկած բաղադրատոմսով։

Սմբուկով Տաք Նախուտեստ

Սմբուկով Տաք Նախուտեստ․ Բաղադրիչներ․

  • Սմբուկ — 2-3 հատ
  • Քաղցր պղպղեղներ — 2 հատ
  • Սոխ — 1 գլուխ
  • Սխտոր — 1-2 ատամ
  • Լոլիկ — 1 հատ
  • Ձիթայուղ, աղ, պղպեղ
  • Մեկ փունջ խառը կանաչի

Սմբուկով Տաք Նախուտեստ

Սմբուկով Տաք Նախուտեստ. Պատրաստման եղանակը․

  • Սմբուկի կեղևը ամբողջությամբ չենք հեռացնում և կտրատում ենք կարճ շերտերով,
  • Քաղցր պղպղեղները կտրատում են երկարությամբ,
  • Սոխը շրջանակաձև,
  • Լոլիկը նույնպես օղակաձև ենք կտրատում,
  • Մեկ փունջ կանաչին մանր կտրատում ենք,
  • Այժմ սկսում ենք տապակել բանջարեղենները ըստ հերթականության, առաջինը սմբուկը, հետո պղպեղը, սոխը և սխտորը, լոլիկը և կանաչին 2-3 րոպե ընդմիջումներով։ Ի դեպ ամբողջ ընթացքում կաթսայի կափարիչը պետք է փակ վիճակում լինի, որպեսզի կարճ ժամանակում բանջարեղենները հասցնեն փափկել,

Սմբուկով Տաք Նախուտեստ․ Զբոսաշրջիկները այն շատ են սիրում

  • Աղն ու բիբարը ամենավերջում ենք ցանում, որպեսզի բանջարեղենները շատ ձիթայուղ չքաշեն իրենց մեջ,
  • Կանաչին լցնելուց հետո խառնում և վերցնում ենք կրակից, մատուցում ենք աղցանամանների մեջ տաք վիճակում, բայց սառը վիճակում էլ նոր շատ հետաքրքիր համ է ստանում։

Սմբուկով Տաք Նախուտեստ. Տեսանյութ․

Խնդրում ենք Գնահատեք