Սնկով հնդկաձավար. Հյութեղ, ախորժելի ուտեստ

Սնկով հնդկաձավար ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սնկով հնդկաձավար. Հյութեղ, ախորժելի ուտեստ

Ռեստորանում փորձեցի հնդկացորենով ժամանակակից ուտեստ: Այն ինձ շատ դուր եկավ և ես խնդրեցի բաղադրատոմսը: Որոշեցի այդ կերպ հնդկաձավարը պատրաստել ընտանիքիս համար տանը:

Իմ ամբողջ ընտանիքին դուր եկավ հնդկացորենի բուլղարական բաղադրատոմսը, և հիմա առաջարկում եմ փորձել այս անուշաբույր, ախորժելի ուտեստը:

Սնկով հնդկաձավար

Սնկով հնդկաձավար. Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • հնդկաձավար 300 գ
  • ցանկացած արգանակ 500 գ
  • շամպինիոններ 400 գ
  • աղ, պղպեղ
  • համեմունքներ
  • կանաչիներ
  • կարագ 30 գ
  • պանիր 100 գ
  • սոխ 1 հատ

 

Սնկով հնդկաձավար

Սնկով հնդկաձավար. Պատրաստման եղանակը

  1. Սունկը մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ, մինչև կիսաեփ լինի:
  2. Կտրել սոխը խորանարդիկներով և ավելացնել սնկին, 10 րոպե շոգեխաշել: Աղ ու պղպեղ անել գրեթե վերջում:
  3. Լցնել լվացված հնդկաձավարը, խառնել և ավելանել արգանակը: Կարող եք վերցնել ցանկացածը, ես եփել եմ և՛ մսով, և՛ բանջարեղենով արգանակով. Ամեն դեպքում շատ համեղ է ստացվում:
  4. Ծածկել կափարիչով: Երբ արգանակը սկսի եռալ, նվազեցնել կրակը և շոգեխաշել 20 րոպե:
  5. Վրան պանիրը քերել և ցանել մանր կտրատած կանաչիներով: Կափարիչի տակ փակ թողնել 5 րոպե, որպեսզի ուտեստը վերջնական շոգեխաշվի և մատուցվի:

Սնկով հնդկաձավար

Սնկով հնդկաձավարը պատրաստ է: Կարող եք մատուցել ձկան և մսի նախուտեստների, աղցանների և թթու բանջարեղենի հետ:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ոսպով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք