Վերմիշելով և մսով բնիկների անսովոր բաղադրատոմսը կօգնի ձեզ, երբ ձեռքի տակ չկա մթերքների բազմազանություն: Սակայն, անգամ, եթե ունեք միայն մի բուռ միս, մի փոքր մակարոնեղեն և մի քիչ բանջարեղեն՝ կկարողանաք պատրաստել աննկարագրելի համեղ, հագեցնող ու գեղեցիկ ուտեստ: Հաշվի առնենք նաև, որ ձեզ շատ քիչ ժամանակ է պետք խոհարարության համար:
Այսօր մենք ձեզ կպատմենք, թե ինչպես կարելի է պատրաստել աղացած մսով և մակարոնեղենով ախորժելի ուտեստ: Այն պարզ և շատ-շատ համեղ: Նման ուտեստը, չնայած իր պարզությանը, կարելի է մատուցել նույնիսկ հանգստյան օրերին, կամ խնջույքի սեղանին:

Վերմիշելով և մսով բնիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_աղացած միս — 700 գր
_սոխ — 2 հատ
_ձու — 1 հատ
_չորահաց — 1 ճաշի գդալ
_վերմիշել — 1 տուփ
_պղպեղ — 2 հատ
_սոխ — 1 հատ
_գազար — 1 հատ
_լոլիկ — 3 հատ
_թթվասեր — 2 ճաշի գդալ
_աղ
_պղպեղ
սոուսի համար
_թթվասեր — 3 ճաշի գդալ
_կետչուպ — 2 ճաշի գդալ

Վերմիշելով և մսով բնիկներ. Քայլ առ քայլ բաղադրատոմս
_Աղացած մսին ավելացնել աղ, պղպեղ և շատ սոխ: Նաև մի ճաշի գդալ չորահացի փշրանքներ և ձու:
_Լցնել մի քիչ բուսական յուղ այն ամանի մեջ, որտեղ կերակուրը պիտի պատրաստեք:
_Լցնել նախապատրաստած բանջարեղենը՝ մանրացված սոխ, լոլիկ, պղպեղ և քերած գազար: Ավելացնել թթվասեր, աղ ու պղպեղ անել ու խառնել ամբողջը:
_Հետո, բույնիկ արած մակարոնեղենը(կամ նախապես թեթևակի խաշած սպագետին) դնել բանջարեղենային շերտի վրա: Աղացած մսից կլոր կոլոլակներ պատրաստել և դնել մակարոնեղենի վրա:
_Թթվասերը խառնել կետչուպի հետ և լցնել մսագնդերի վրա: Ջեռոցի ձևամանը փայլաթիթեղով ծածկել:
_Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 1 ժամ -1ժամ 10 րոպե: Ժամանակը կախված է ձեր վառարանից:

Ահա այսպիսի գեղեցկություն է ստացվում և այն, իհարկե, շատ համեղ է:
Վերմիշելով և մսով բնիկները պատրաստ են:
Տեսանյութ
Կոլոլակով և բրնձով փլավ







