Լավաշից համեղ հաց չկա հայի համար, եկեք պատրաստենք տնական հաց, որի համար անհրաժեշտ է նվազագույն ժամանակ և ծախս:
Այս կերպ պատրաստված լավաշն ինքնին ստացվում է շատ բարակ և անհավանական քնքուշ է: Այնպես որ առաջարկում ենք միասին պատրաստել այդպիսի համեղ ու նուրբ տնական լավաշ:

Տնական համեղ լավաշ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր — 3 բաժակ
_Չոր խմորիչ — մեկ թեյի գդալ
_1 բաժակ ջուր
_Աղ 1 թեյի գդալ
_1 ճաշի գդալ բուսական յուղ
_1/2 թեյի գդալ շաքար
Տնական համեղ լավաշ. Քայլ առ քայլ բաղադրատոմս
_Նախապես մաղել ալյուրը խմոր հունցելու համար: Ալյուրի բաժակները պետք է վերցնել լիքը, բայց առանց ավելցուկի:
_Պետք է անցնել խմորին: Դրա համար մի ամանի մեջ լցնել խմորիչ, ալյուր, աղ, շաքար, բուսական յուղ և ջուր: Խմորը հունցելու համար պետք է ավելացնել մի բաժակ տաքացրած ջուր: Ստացված խմորը շատ առաձգական և փափուկ է լինում:
_Ամբողջ խմորը բաժանել մոտավորապես հավասար 20 կտորների:
_Խմորի կտորները ծածկում ենք կպչուն թաղանթով և թող 20 րոպե մնան:
_Դրանից հետո վերցնել գրտնակը և դրա օգնությամբ յուրաքանչյուր կտորը գրտնակել բարակ շերտով:
_Կարող եք գրտնակել որքան հնարավոր է բարակ և համաչափ:
_Երկու կողմերից մի քանի վայրկյան տապակել շատ տաք, չոր թավայի մեջ:
_Պատրաստի, տաք լավաշի վրա շաղ տալ ջուր, ապա ծածկել կպչուն թաղանթով:

Արագ, համեղ, հեշտ և հասանելի բոլորի համար: Փորձեք պատրաստել տնական լավաշ, և կհամոզվեք, որ այն իսկապես հրաշալի է և շատ համեղ:
Տնական համեղ լավաշը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տնական հաց








