Եթե դուք նույնպես, ինչպես ես, բավականաչափ ժամանակ չունեք օրվա ընթացքում համեղ ուտեստներ պատրաստելու համար, ապա այս Հագեցնող աղցանի բաղադրատոմսը հենց ձեզ համար է: Այն հարմար է ամեն օր պատրաստելու համար:
Եվ ոչ միայն այն պատճառով, որ արագ է պատրաստվում: Իրականում դա պարզապես շատ համեղ է ու արագ հագեցնող: Աղցանը թեթև է, բաղադրիչները պարզ են և միասին ստեղծում են համեղ համ:
Հագեցնող աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Պահածոյացված կանաչ ոլոռ — 240 գր
_Սոխ — 1 հատ
_Ձու — 4 հատ
_Պանիր — 120 գր
_Կանաչիներ — սամիթ, մաղադանոս
_Աղ — 1 / 3 թեյի գդալ (ըստ ցանկության)
_Աղացած պղպեղ — 1 / 3 թեյի գդալ
_Մայոնեզ — 3 ճաշի գդալ
Մարինադ սոխի համար
_Եռման ջուր — 125 մլ
_Շաքար — 1 ճաշի գդալ
_Աղ — 0.5 թեյի գդալ
_Քացախ 9% — 2 ճաշի գդալ
Հագեցնող աղցան. Քայլ առ քայլ բաղադրատոմս
_Սկզբում կտրատել սոխը և մարինացրեք այն: Դա անելու համար ամանի մեջ լցնել շաքար, աղ, քացախ և եռման ջուր:
_Մինչ սոխը մարինացվում է, ընթացքում ձվերը մանր կտրատել և խոշոր քերիչով քերել պանիրը:
_Մանր կտրատել ցանկացած կանաչիներ` ըստ ճաշակի:
_Երբ սոխը մարինացվի, պետք է քամել ջուրը:
_Այժմ արդեն կարող եք հավաքել աղցանը: Ամանի մեջ խառնել մանրացված ձու, պանիր, կանաչիներ, մարինացված սոխ, ավելացնել կանաչ ոլոռ:
_Վերջում ըստ ճաշակի աղ, պղպեղ անել և ավելացնել մայոնեզ:
Հագեցնող աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Թեթև աղցան