Առաջարկում եմ պատրաստել Ոլոռով և լոբով աղցան:
Անմիջապես կասեմ, որ աղցանի համն անսովոր է։ Սիսեռը և լոբին նուրբ հիմք են կազմում, մինչդեռ խրթխրթան, աղած ընկույզը, վարունգը և մարինացված սոխը նախուտեստն ավելի համեղ են դարձնում: Բացի այդ, ուտեստը վառ ու ախորժելի տեսք ունի։
Բայց, կարևոր է՝ աղցանը ժամանակից շուտ մի պատրաստեք։ Մի քանի ժամ սառնարանում մնալուց հետո այն կկորցնի ախորժելի տեսքը։
Այս նախուտեստն այսուհետ հաճախ կպատրաստեմ, և ոչ միայն տոների համար։
Ոլոռով և լոբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչներ
_ Խոզապուխտ 250 գ
_ Պահածոյացված լոբի 200 գ
_ Պահածոյացված ոլոռ 250 գ
_ Սոխ 1 հատ
_ Քացախ 1 ճաշի գդալ
_ Ջուր 2 ճաշի գդալ
_ Շաքարավազ 1 թեյի գդալ
_ Մարինացված վարունգ 150 գ
_ Ձու 3 հատ
_ Բոված գետնանուշ 50 գ
_ Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_ Աղ՝ ըստ ճաշակի
Ոլոռով և լոբով աղցան. Պատրաստման եղանակը
_Սոխը մանր կտրատել և 15 րոպե մարինացնել ջրի, շաքարավազի և քացախի 6% խառնուրդի մեջ։ Այնուհետև քամել մարինադը սոխից:
_Խաշած ձվերը սառելուց հետո մաքրել և անցկացնել մանր քերիչով։
_Միսը և թթու վարունգը կտրատել մանր խորանարդներով:
_խառնել խոզապուխտը, սոխը, վարունգը և գետնանուշը։
_Լոբին և ոլոռը քամել քամոցով և ավելացնել մնացած բաղադրիչներին։
_Համեմել մայոնեզով և խառնել։
_Աղցանի բացվող օղակը դնել ափսեի վրա, լցնել աղցանը և թեթևակի խփել ամանը սեղանին, որը օդը դուրս գա: Վրան քերած ձվեր ցանել, ցանկության դեպքում կարելի է աղ անել։
_Աղցանը դնել սառնարանում 30 րոպե։
Դրանից հետո հեռացրեք օղակը, աղցանը ձևավորեք ըստ ճաշակի և մատուցեք:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լոբով աղցան