Ազնվամորու լիկյոր. Դյուրահամ ըմպելիք հաճելի երեկոյի համար

Ազնվամորու լիկյոր ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ազնվամորու լիկյոր. Դյուրահամ ըմպելիք հաճելի երեկոյի համար

Շատ հաճելի է պատրաստել թույլ ալկոհոլային ըմպելիք տանը, և սիրով հյուրասիրել,մանավանդ երբ դա այնքան էլ բարդ չէ: Բաղադրիչները պարզապես լցնում ենք ալկոհոլի հետ և թրմում մի քանի րոպեից մինչև մեկ ժամ, որպեսզի խմիչքն ավելի բուրավետ դառնա:

Մենք ցանկանում ենք կիսվել ազնվամորու լիկյորի այս բաղադրատոմսով:

Ազնվամորու լիկյոր

Ազնվամորու լիկյոր. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ազնվամորի 450
  • Օղի 400 մլ
  • Շաքարավազ 120 գ
  • Կիտրոնի հյութ 2 Ճաշի գդալ

Ազնվամորու լիկյոր

Ազնվամորու լիկյոր

Ազնվամորու լիկյոր.Պատրաստման եղանակը

  1. Մանրակրկիտ լվանալ ազնվամորու, յուրաքանչյուր պտուղը և մանրացնել դրանք բլենդերով, կամ հավանգով :
  2. Հատապտուղները հարել բլենդերով ոչ ավել, քան 2-3 րոպե, որպեսզի սերմերը չկոտրվեն:
  3. Երբ հատապտուղները վերածվեն  անուշաբույր խյուսի, տեղափոխել դրանք 1,5 լիտր  տարայի մեջ, որը կարող է փակվել:
  4. Ավելացնել կիտրոնի հյութն ու օղին, լցնել շաքարավազը և հարել մոտ 5 րոպե մինչև հալվի:
  5. Անպայման փակել տարան և թափահարել պարունակությունը:
  6. Համտեսել լիկյորը և ցանկության դեպքում շաքար ավելացնել:
  7. Դրանից հետո խմիչքի տարան դնել սառնարանը՝ մեկ կամ երկու ժամով: Այդ ընթացքում ազնվամորին նստվածք կտա և լիկյորն էլ կսառի:
  8. Հեղուկը լցնել շշերի մեջ այպես որ, նստվածքը մնա տարայի ներքևում (հարմար է և փոքր քամիչ օգտագործել), կամ խմիչքը թողնել ավելի երկար ժամանակ:
  9. Ամեն դեպքում, 2 ժամ անց այն արդեն ամբողջովին պատրաստ է օգտագործման համար:
    Ազնվամորու լիկյոր

Մատուցել  լիկյորը մեղրով, շոկոլադով,  պանրով, մրգերով և ընկույզով: Թարմ պատրաստված այս ալկոհոլային ըմպելիքն ունի անհամեմատելի համ ու բույր, այն կարելի է երկար ժամանակ պահել սառնարանում՝ մի քանի ամիս:

Ազնվամորու լիկյորը պատրաստ է:

Հաճելի համտեսում Ձեզ:

Տեսանյութ

Տորթ Շոկո

 

 

Խնդրում ենք Գնահատեք