Ազնվամորու մուրաբա անկասկած սիրում են երեխաները: Նրանք անպայման կխնդրեն ձեզ բացել մեկ բանկա, նույնիսկ նախքան դրանք հետագա պահեստավորման համար մառան տանելը: Եվ, իհարկե երեխաները մեղավոր չեն, որովհետև մուրաբայի բույրը պարզապես հիասքանչ է, և անհնար է դրան դիմակայել:
Այս մուրաբայի համար պատրաստեք լավագույն ազնվամորիները, քանի որ դրանք հիմնական բաղադրիչն են: Այդ իսկ պատճառով հատապտուղների ընտրությանը պետք է շատ պատասխանատու մոտենալ։

Տնական ազնվամորու մուրաբա. Բաղադրիչներ
_Ազնվամորի 1,5 կգ
_Շաքարավազ 1 կգ

Տնական ազնվամորու մուրաբա. Պատրաստման եղանակը
_Ազնվամորիներն ընտրել, լվանալ հոսող ջրի տակ ու ցամաքեցնել։
_Հատապտուղները լցնել հաստ հատակով կաթսայի մեջ, վրան շաքարավազ ավելացնելով:
_Թողնել սենյակային ջերմաստիճանում 3-5 ժամ, որպեսզի ազնվամորին հյութ արձակի։
_Կաթսան դնել միջին կրակի վրա։ Նրբորեն խառնելով՝ հասցնել եռման աստիճանի։
_Եփել մուրաբան 15-20 րոպե՝ պարբերաբար հեռացնելով փրփուրը և խառնելով։
_Մուրաբան լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, փակել դրանք կափարիչներով և գլխիվայր շրջել։
_Փաթաթեք վերմակով և թող ամբողջովին սառչի։

Եթե սիրում եք փորձարկումներ, ապա ազնվամորիին կարող եք նաև նարինջ ավելացնել։ Նրա թեթև թթվայնությունը և հաճելի ցիտրուսային բույրը հիանալի կերպով լրացնում են հատապտուղի քաղցրությունը: 150 գ նարնջի միջուկը կտրատել և քերել մանր քերիչով։
Ազնվամորին եռացնելուց հետո եփել 15 րոպե։ Հետո ավելացնել նարինջը: Լցնել 30 մլ բալզամիկ քացախ, լավ խառնել և կրակի վրա պահել ևս 5 րոպե։ Այնուհետև փակեք պատրաստի մուրաբայով բանկաները և վայելեք դրա զարմանալի համը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ելակի մուրաբա կոնյակով







