Ախորժակ. Կծու պղպեղով համեղ պահածո ձմռան համար

ախորժակ Պահածոներ

Հայերս սիրում ենք համեղ ուտել և քիչ է պատահում, որ ախորժակի պակաս ունենանք, բայց ամեն դեպքում, երբեմն ուզում ես բազմազանություն մտցնել սովորական ուտեստներ մատուցելիս: Ախորժակը հենց այն սոուսն է, որ նախատեսված է դրա համար: Պահածոն պատրաստելու համար պետք են տարբեր բաղադրիչներ, բայց հիմնականը լոլիկն է:

Այն պատրաստվում է, որպես կանոն, ձմռան համար, բայց, իհարկե, ոչ ոք չի խանգարի ճաշակել այն, պատրաստելուց անմիջապես հետո։

Տնային տնտեսուհիներից շատերը ախորժակ են պատրաստում մակարոնեղենի, պելմենների, մսեղենի, ձկնեղենի հետ մատուցելու համար։

ախորժակ

Ախորժակ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Լոլիկ — 2 կգ

_Կծու պղպեղ — 750 գր.

_Սխտոր — 1 մեծ գլուխ

_Մաղադանոս — մի փունջ

_Աղ — 2 ճաշի գդալ

_Շաքարավազ — 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ — 2 ճաշի գդալ

_Քացախի էսենցիա — 0,5 թեյի գդալ

ախորժակ

ախորժակ

Ախորժակ. Պատրաստման եղանակը

_Լոլիկը լվանալ, մաքրել պոչերը, մանր կտրատել սխտորի հետ միասին։ Կաթսայի մեջ լցնել ու դնել կրակի վրա: Եռալուց 10 րոպե հետո ավելացնել աղ, շաքարավազ, բուսայուղ։

_Եփել ևս 20 րոպե։ Ժամանակի ավարտից երկու րոպե առաջ լցնել մանրացրած մաղադանոս և քացախ։

_Միաժամանակ կծու պղպեղը գցել եռացող ջրով կաթսայի մեջ։ Եփել՝ խառնելով 7-10 րոպե, մինչև պղպեղը փափկի, բայց չկորցնի ձևը և կեղևը չպոկվի։

_Պղպեղները հանել, դնել ստերիլիզացված բանկաների մեջ։

_Բանկաների մեջ լցնել եփված տոմատի սոուսը: Ուշադիր եղեք, որ բանկայի մեջ դատարկ մասեր չլինեն, սուշիի փայտիկը, կամ փոքրիկ շամփուրները կօգնեն այս հարցում:

ախորժակ

Փակել բանկաները կափարիչներով: Փաթաթել, թողնել, մինչև սառչի։

Բարի վայելում:

Խնդրում ենք Գնահատեք