Մայոնեզը փոխարինենք աղցանի սոուսով։ Պատրաստվում է 1 րոպեում, առանց ձվի և քացախի։
Ես այլևս խանութից մայոնեզ չեմ գնում, պատրաստում եմ այս սոուսը։ Այն համեղ է, թանձր. ցանկացած աղցան կարելի է սրանով համեմել և մատուցել սեղանին։

Աղցանի սոուս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ (սենյակային ջերմաստիճանի) 100 մլ
_Բուսական յուղ 200 մլ
_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
_Պատրաստի մանանեխ 1 թեյի գդալ
_Չորացրած սխտոր 1/3 թեյի գդալ
_Աղ 1/2 թեյի գդալ

Աղցանի սոուս. Պատրաստման եղանակը
_Կաթը լցնել բլենդերի բաժակի կամ տարայի մեջ։
_Կաթի մեջ լցնել սենյակային ջերմաստիճանի ձեթը։
_Բլենդերով հարել,անմիջապես կտեսնեք, թե ինչպես է զանգվածը սկսում թանձրանալ և վերածվել սոուսի։
_Զանգվածի թանձրանալուց հետո ավելացնել մանանեխը, չորացրած սխտորը, աղը, կիտրոնի հյութը։
_Կրկին ամեն ինչ հարել բլենդերով։
Սոուսը պատրաստ է։

Բարի ախորժակ։
Տեսանյութ
Տնական Մայոնեզ աղցանների համար







