3 Նոր Ամանորյա Աղցաններ․ Հեշտ, արագ և շատ համեղ

ԱՂՑԱՆՆԵՐ

Նախատոնական թոհուբոհի, վազքի, առևտրի և վերջապես աղցանների ընտրության ճիշտ ժամանակն է։ Այսօր ձեզ կներկայացնենք 3 նոր Ամանորյա աղցաններ, որոնք շատ հեշտ են, շատ արագ են պատրաստվում և իհարկե շատ համեղ են ստացվում։

Նոր Ամանորյա Աղցաններ

Ամանորյա Աղցան 1 Բաղադրատոմս

  • Հավի կրծքամիս — 400 գր․
  • Գազար — 2 միջին չափի
  • Եգիպտացորեն — 100 գր․
  • Սխտոր — 0․5 ատամ
  • Թթու վարունգ — 3 հատ
  • Համեմ — նոսր փունջ
  • Մայոնեզ և թթվասեր

Հավով աղցանի Պատրաստման հաջորդականությունը

  • Առաջին աղցանի հիմնական բաղադրիչը հավի կրծքամիսն է, որը պետք է լավ լվանալ, ապա կտրատել ոչ շատ մանր խորանարդիկների, մոտավորապես այս չափսի
  • Կտրատելուց հետո գազօջախի վրա թավա ենք դնում, որի լավ տաքանալուց վրան հետո ձիթայուղ ենք անում և կտրատված հավի կրծքամիսը լցնում վրան և սկսում ենք տապակել
  • Կարելի այս աղցանը պատրաստել նաև խաշած և նույն չափով կտրատած հավի կրծքամսով, մի փոքր տարբերվող կլինի համը, բայց որպեսզի տոնական օրերին լրացուցիչ գազօջախի մոտ չկանգնեք, փորձեք խաշած տարբերակը, նաև կարելի է խաշած տավարի մսով նույն աղցանը պատրաստել
  • Աղ ու սև կծու պղպեղ անելուց հետո շարունակում ենք տապակել, մինչև կարմիր կեղև կապի մի թեթև, իսկ այդ ընթացքում էլ եփվի ամբողջությամբ
  • Հավի կրծքամիսը փափուկ և շուտ եփվող սպիտակուցային աղբյուր է, ուստի առավելագույնը 10 րոպեն բավարար է, պատրաստ լինելու համար
  • Անջատում ենք գազօջախը թողնում, որ այն սառչի
  • Այդ ընթացքում քերիչով կանցկացնենք գազարը, քերիչի մեծությունը դուք ընտրեք, կարելի է նաև կորեական աղցանի համար նախատեսված քերիչ օգտագործել

Նոր Ամանորյա Աղցաններ

  • Գազարը լցնում ենք տարայի մեջ, վրան ավելացնում հավի կրծքամիսը
  • Այնուհետև ավելացնում ենք եգիպտացորեն
  • Թթու վարունգ ենք կտրտատում կիսալուսնաձև և լցնում աղցանի վրա
  • Նոսր փունջ համեմը մանր կտրատում ենք և ուղարկում վարունգի հետևից
  • Մայոնեզ և թթվասեր ենք լցնում, այս բաղադրիչները հարկավոր է լցնել ամենավերջում, մատուցելուց մոտ 10-15 րոպե առաջ
  • Մի փոքր աղ ենք լցնում, աղի հետ զգույշ կլինեք, որովհետև արդեն բաղադրիչներ կան, որոնք աղի են
  • Խառնում ենք լավ և դնում ենք կողքի մի փոքր համերը խառնվեն իրար, իսկ մինչ այդ մենք արագ կպատրաստենք նաև մյուս աղցանները

Ամանորյա Աղցան 2 Բաղադրատոմս

  • Խաշած ձվի դեղնուց — 2 հատ
  • Մայոնեզ — 1 ճ․ գդ․
  • Սխտոր — 0․5 ատամ
  • Հալած պանիր — 50 գր․
  • Սամիթ — նոսր փունջ

Իտալական աղցան քայլ առ քայլ

  • Մյուս աղցանը սուպեր արագ աղցանների շարքից է, երկու խաշաձ ձվի դեղնուցը տրորում ենք պատառաքաղով, վրան ավելացնում մեկ ճաշի գդալ մայոնեզ
  • Մի փոքր սխտոր ենք ճզմում
  • Սա ավելի շուտ թեթև սառը նախուտեստ է քան աղցան, Ամանորին շատ հարմար է նման մի բան փոքր ծավալով արագ, հեշտ, կարևորը թարմ պատրաստել և սեղանին մատուցել
  • Ամենակարևորը չմոռանալ ուրախ տրամադրության մասին, իսկ սեղանի վրա դրված ուտեստները պարզապես պետք է լրացնեն մեր լավ տրամադրությունը, ոչ թե ստեղծեն այն
  • Մանանեխ ենք լցնում 1 թ․ գդալ
  • 1 ճաշի գդալ հալած պանիր ենք լցնում, ցանկացած համի՝ ինչ-որ կկարողանաք ձեռք բերել
  • Մեկ փոքրիկ փունջ սամիթ, որը նաև հեշտացնում և արագացնում է մարսողությունը, դա է պատճառը, որ սամիթը ամանորյա աղցաններում շատ են ներառում
  • Եթե այս չափաբաժնով փորձեք ձեզ դուր գա նախուտեստը, կարող եք կրկնապատկել չափաբաժինը, բայց առավել հաճելի է յուրաքանչյուր հյուրի համար արագ պատրաստել
  • Սա էլ կդնենք կողքի և անցնենք հաջորդ նախուտեստին

3 Նոր Ամանորյա Աղցաններ․ Հեշտ, արագ և շատ համեղ

Քամած մածունով Աղցան 3 Բաղադրատոմս

  • Քամած մածուն — 100 գր․
  • Զեյթուն կանաչ և սև կտահան — յուրաքանչյուրից 5 հատ
  • Սխտոր — 0․5 ատամ
  • Նուռ — 50 գր․

Քամած մածունով Աղցան  Քայլ առ Քայլ

  • Անցնեք երրորդ նախուտեստին՝ քամած մածունով աղցան
  • Ափսեի մեջ լցնում ենք մոտ մեկ տուփ քամած մածուն
  • Վրան լցնում ենք սև, այնուհետև կանաչ կտահան զեյթուն
  • Աղ ենք ավելացնում և խառնում ենք
  • Սխտոր

Նոր Ամանորյա Աղցաններ

Այժմ արդեն զարդարման պահն է եկել, որը պետք է համընկնի սեղանի շուրջ արդեն նստելու հետ։ Իհարկե ձևավորման և սպասքի ընտրության հարցում դուք եք որոշիչը, ես ընտրել եմ այսպիսի մոտեցում։

Կենտրոնում կլցնենք հիմնական հավի կրծքասով աղցանը, իսկ աջ և ձախ կողմերում կշարենք չիփսե թերթիկներ, առօրյա կյանքում չիփս օգտագործելուց մշտապես խուսափում ենք, բայց ամանորյա սեղանին, հատկապես այս նախուտեստների հետ պարզապես անփոխարինելի են, կարող եք նաև փոքրիկ պատրաստի տարտալետկաների մեջ լցնել թխված կեքսանման վաֆլե հացիկների մասին է խոսքը։

Ձախ կողմում կլցնենք ձվի դեղնուցով պատրաստված նախուտեստը, իսկ աջ կողմում քամած մածունովը։

Իսկ մանր լրացումները ըստ ձեր ցանկության, սև քունջութն ու նուռը այս գործում շատ են օգնում։

3 Նոր Ամանորյա Աղցաններ․ Հեշտ, արագ և շատ համեղ Տեսանյութ

Բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք