Առաջարկում ենք ձեզ պատրաստել Աղցան Անյուտա:
Այն պարզ է, բայց հարուստ համով՝ հավի մսով և խնձորով:

Աղցան Անյուտա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 200 գր
_Ձու 1 հատ
_Սոխի կեսը
_Կոշտ պանիր 50 գր
_Մայոնեզ 1,5 ճաշի գդալ
_Ընկույզ 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
_Միսը եփել աղ արած, համեմունքներով ջրի մեջ և թողնել սառչի։
_Սոխը կտրատել փոքր խորանարդիկներով, վրան լցնել եռման ջուր, թողնել մի քանի րոպե, քամել ջուրը։
_Աղցանը հավաքել մատուցման ափսեի վրա՝ օղակով կամ բացվող ձևով:
_Առաջին շերտով սոխը տարածել։
_Երկրորդը՝ մսի կտորները հավասարաչափ լցնել։
_Երրորդ շերտը ձվի խորանարդները լցնել, վրան քսել մայոնեզ։
_Չորրորդը՝ խնձորի խորանարդները, որոնք ցողված են կիտրոնի հյութով։
_Վերջին շերտը խոշոր քերիչով քերած կոշտ պանիր է։
_Քսել մայոնեզ և ցանել մանրացված ընկույզ։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







