Եթե ուզում եք հյուրերին զարմացնել, առաջարկում ենք պատրաստել Աղցան ապխտած հավով և արքայախնձորով։
Ստորև բերված բաղադրատոմսը շատ պարզ է և մատչելի, իսկ բաղադրիչները կարելի է գտնել ցանկացած խանութում։ Այս ուտեստի համը զարմանալի է, կծու և երկար ժամանակ հիշվող:
Զարդարեք մաղադանոսով, ռեհանով, տարբեր կանաչիներով, քնջութի սերմերով և նույնիսկ կակաչի սերմերով:

Աղցան ապխտած հավով և արքայախնձորով. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Ապխտած հավի կրծքամիս 250 գ
_Պահածոյացված արքայախնձոր 300 գ
_Կոշտ պանիր 150 գ
_Ընկույզ 100 գ
_Սխտոր 2 պճեղ
_Մայոնեզ 2 ճաշի գդալ
_Թթվասեր 2 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի

Աղցան ապխտած հավով և արքայախնձորով. Պատրաստման եղանակը
_Հավի միսն առանձնացնել ոսկորներից։ Բաժանել մանրաթելերի կամ կտրատել խորանարդներով։
_Արքայախնձորները հանել տարայից, քամել օշարակը և մանր կտրատել:
_Կոշտ պանիրը կարելի է քերել խոշոր կամ միջին քերիչով։
_Ընկույզի միջուկը մանրացնում ենք բլենդերով կամ սովորական դանակով։
_Հավի աղցանը հյութալի դարձնելու համար պատրաստում ենք սոուսը։
_Դա անելու համար սխտորը պետք է մամլիչով ճզմել։
_Առանձին ամանի մեջ թթվասերը խառնել մայոնեզի, սխտորի և աղի հետ, բոլոր պատրաստված բաղադրիչները լցնել աղցանամանի մեջ, համեմել սոուսով։

Մատուցեք սիրով, վայելեք՝ հաճույքով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







