Աղցան ապխտած մսով. Դյուրամարս և հագեցնող ուտեստ

Աղցան ապխտած մսով ԱՂՑԱՆՆԵՐ

Մարինացված սնկով, սոխով ամենապարզ, արագ Աղցան ապխտած մսով:

Պարզ մթերքներով դուք կարող եք պատրաստել լավագույն աղցաններից մեկը:

Աղցան ապխտած մսով

Աղցան ապխտած մսով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Մարինացված շամպինիոններ 1 բանկա

_Սոխ 1 հատ

_Ապխտած հավի միս 500 գր

_Աղ և պղպեղ ըստ ճաշակի

_Մայոնեզ 2 ճաշի գդալ

_Քացախ 9% 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 1-2 թեյի գդալ

Աղցան ապխտած մսով

Աղցան ապխտած մսով. Պատրաստման եղանակը

_Սոխը կտրատել բարակ կիսաօղակներով և մի քանի րոպե լցնել եռման ջրի մեջ, ապա քամել և ողողել սոխը սառը ջրով, համեմել աղով և պղպեղով՝ ըստ ճաշակի, ավելացնել շաքարավազը և քացախը։

_Խառնել և թողնել 5-10 րոպե, որպեսզի մարինացվի։

_Սունկը կտրատել, լցնել թավայի մեջ և տապակել մինչև ամբողջ հեղուկը գոլորշիանա։

_Միսը կտրատել փոքր խորանարդիկներով։

_Սոխը քամել մարինադից և խորհուրդ է տրվում մի փոքր չորացնել թղթե սրբիչով, որպեսզի աղցանի մեջ ավելորդ հեղուկ չմնա։

_Բոլոր բաղադրիչները խառնել և ըստ ճաշակի աղցանին ավելացնել մայոնեզը։

_Մայոնեզը կարելի է փոխարինել մածունով, եթե զգուշանում եք կալորիաների ավելցուկից։

Աղցան ապխտած մսով

Աղցանը կարելի է անմիջապես մատուցել սեղանին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք