Աղցան Առաջին ձյուն. Աչք շոյող, գեղեցիկ աղցան 

Աղցան Առաջին ձյուն ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան Առաջին ձյունը անպայման կներառվի ամանորյա տոների ձեր սիրելի աղցանների բաժնում։

Այս բաղադրատոմսն անպայման օգտակար կլինի: Նուրբ, եթերային և այնքան անսովոր:

Աղցան Առաջին ձյուն

Աղցան Առաջին ձյուն. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 1 հատ

_Խաշած կարտոֆիլ 2 հատ

_Թթու վարունգ 2 հատ

_Խաշած ձու 5 հատ

_Պանիր 125 գր

_Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Աղ՝ ըստ ճաշակի

_Պանիր՝ զարդարման համար

 

Հավի կրծքամիսը ջեռոցում

Աղցան Առաջին ձյուն. Պատրաստման եղանակը

_Խաշած հավի միսը մանր կտրատել։

_Մարինացված վարունգը նույնպես խորանարդներով կտրատել։

_Մատուցման ափսեին, որի վրա  պետք մատուցվի աղցանը, մի փոքր մայոնեզ քսել։

_Առաջին շերտը խաշած կարտոֆիլն է, որին պետք է քսել մայոնեզ։

_Հաջորդը՝ մանր կտրատած կանաչ սոխը, որից հետո սոխ — հավ խառնուրդը և նույնպես քսել մայոնեզ։

_Հաջորդ շերտը կլինի թթու վարունգը, որի վրա պետք է քերել դեղնուցի շերտը, աղ անել և ծածկել մայոնեզով։

_Լրացնել աղցանը մանր քերած պանրով, զգուշորեն քսել մայոնեզ և սպիտակուցը մանր քերել վերին շերտով, համեմել մի քիչ աղով։

_Ձևավորելու համար օգտագործել ձյան փաթիլի ձև, կտրել պանրի շերտերը: Եթե չունեք, ապա կարող եք փորձել կտրել այն ձեռքով, բայց սա արդեն շատ ավելի դժվար է )

Աղցան Առաջին ձյուն

Զարդարեք աղցանը ձյան փաթիլներով և այն պատրաստ է։

Բարի ախորժակ և լավ տրամադրություն բոլորին։

Տեսանյութ

Նոր ամանորյա աղցաններ

Խնդրում ենք Գնահատեք