Համեղ և դիետիկ աղցան Առողջություն. Հիանալի տարբերակ ընթրիքի կամ ճաշին մատուցելու համար:

Աղցան Առողջություն. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոշոր գազար 2 հատ
_Սխտոր 1 պճեղ
_Սամիթ 30 գր
_Չաման 2 պտղունց
_Աղ՝ ըստ ճաշակի
_Ձիթապտղի յուղ 3 ճաշի գդալ
_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
_Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի


Պատրաստման եղանակը
_Գազարը քերել խոշոր քերիչով։
_Միջին քերիչով անցկացնել սխտորը, մանր կտրատել սամիթը։
_Չամանը թեթևակի մանրացնել հավանգով, ավելացնել աղի և աղացած սև պղպեղի հետ։
_Աղցանը համեմել ձիթապտղի յուղի և կիտրոնի հյութի խառնուրդով։
Թարմ գազարով աղցանը պատրաստ է մատուցման համար:


Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կորեական աղցան գազարով և դդմիկով







