Աղցան գազարով. Համեղ և դյուրամարս ուտեստ

Աղցան գազարով ԱՂՑԱՆՆԵՐ

Երբ պատրաստեցի նուրբ աղցան Գազարով, այն դուր եկավ իմ բոլոր հարազատներին ու հյուրերին։

Բայց ես այն ոչ միայն տոնական սեղանի համար եմ պատրաստում, այլ այնքան պարզ ու մատչելի է, որ երբեմն առօրյա ընթրիքի համար եմ մատուցում։

Ներկայացնում եմ բաղադրատոմսը, փորձեք, աղցանը շատ համեղ է։

Աղցան գազարով

Աղցան գազարով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կորեական գազար 200 գր

_Ծովախեցգետնի ձողիկներ 200 գր

_Ձու 4 հատ

_Պանիր 200 գր

_Սխտոր 1 պճեղ

_Մի փունջ կանաչ սոխ

_Սամիթ՝ ըստ ցանկության

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Բրնձով աղցան

Պատրաստման եղանակը

_Եփել ձվերը։

_Կտրել կորեական գազարը երկար շերտերով:

_Պանիրը քերել քերիչով։

_Խեցգետնի ձողիկները և խաշած ձվերը մանր կտրատել։

_Սոխը նույնպես մանր կտրատել, ամեն ինչ խառնել, ցանկության դեպքում ավելացնել կտրատած սամիթն ու մանր կտրատած սխտորը, համեմել մայոնեզով։

_Թողնել աղցանը 30 րոպե մնա և մատուցել։

Աղցան գազարով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան գազարով և դդմիկով

Խնդրում ենք Գնահատեք