Բոլորին խորհուրդ եմ տալիս պատրաստել Աղցան Գաղտնիք։ Համեղ, նոր աղցանն իսկական առաջընթաց է նոր բաղադրատոմսերի մեջ:
Կարծում եմ այս բաղադրատոմսը ձեզ անկասկած կհետաքրքրի ու կշտապեք պատրաստել այն։

Աղցան Գաղտնիք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ապխտած հավի միս՝ ըստ ճաշակի
_Ձու 4 հատ
_Թարմ վարունգ 2 հատ (կամ մարինացված)
_Շամպինիոններ 250 գր
_Սոխ 1 հատ
_Սալորաչիր 200 գր
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ՝ տապակելու համար

Աղցան Գաղտնիք. Պատրաստման եղանակը
_Ապխտած միսը մանր կտրատել։
_Անպայման ողողել սալորաչիրը, եփել ձվերը։
_Սունկը և սոխը մանր կտրատել, տապակել բուսայուղի մեջ։
_Երբ բոլոր բաղադրիչները պատրաստ լինեն, կարող եք հավաքել աղցանը։
_Առաջին շերտը կլինի միսը, ավելի ճիշտ՝ մսի կեսը, դրա վրա քսել մայոնեզ։
_Հաջորդ շերտը դեղնուցներն են և մայոնեզը։
_Որից հետո կտրատած սալորաչիրը, սունկը՝ սոխով և մայոնեզ։
_Լցնել քերած վարունգը (թեթևակի քամել ավելորդ հեղուկը), մայոնեզը և մսի մյուս կեսը։
_Վերջին շերտը մայոնեզն է։ Թող աղցանը որոշ ժամանակ մնա սառնարանում։
_Այնուհետև աղցանը զգուշորեն կաղապարից շրջել ամանի վրա և մատուցել:

Հուսով եմ, որ նոր աղցանի համը ձեզ շատ դուր կգա:
Եղեք ուրախ և բարձր տրամադրություն բոլորին:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Աղցան Գնչուհի







