Պատրաստենք աղցան Գուրման հավի մսով։ Այն այնքան համեղ է ու քնքուշ, որ անմիջապես դառնում է իսկական հիթ ցանկացած սեղանի վրա։
Մեկ անգամ չէ, որ նման աղցան եմ պատրաստել, և բոլորը, ով փորձում են, սիրահարվում են դրան:

Աղցան Գուրման. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 300 գր
_Սունկ (թարմ) 250 գր
_Լոլիկ 2 հատ
_Կոշտ պանիր 250 գր
_Սոխ 1 հատ
_Մայոնեզ 300 գր

Աղցան Գուրման. Պատրաստման եղանակը
_Կտրել սոխը կիսաօղակներով և տապակել կարագի մեջ: Քանի դեռ սոխը տապակվում է, սունկը մանր կտրատել և ավելացնել սունկին։
_Հավի միսը մանր կտրատել։
_Կտրել լոլիկը բարակ շերտերով կամ կիսաշրջաններով:
_Պանիրը քերել։
Կարելի է հավաքել աղցանը: Կաղապար կարելի է կտրել ստվարաթղթից կամ եթե կա բացվող օղակ՝ ավելի հարմար կլինի:
_Օղակը դնել ափսեի մեջ և շարել շերտերը։ Առաջին շերտը կլինի հավի միսը, քսել մայոնեզ։
_Հաջորդ շերտը սոխով սունկը լցնել և մայոնեզ քսել։ Հետո լոլիկը, նորից մայոնեզը:
_Վերջին շերտը կլինի քերած պանիրը։
_Թողնել, որ աղցանը մի քիչ մնա սառնարանում և մատուցել։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ բրոկոլիով աղցան







