Աղցան դդմիկով. Հեշտ պատրաստվող և համեղ նախուտեստ

Աղցան դդմիկով ԱՂՑԱՆՆԵՐ

Շատ պարզ, հեշտ պատրաստվող ախորժելի աղցան դդմիկով և այլ բանջարեղենով։

Արդյունքը, որը դուք կստանաք, անպայման կզարմացնի ձեզ։

Աղցան դդմիկով

Աղցան դդմիկով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 1 հատ

_Լոլիկ 2 հատ

_Աղ պղպեղ՝ ըստ ճաշակի

_Սխտոր 3-5 պճեղ

_Բուսական յուղ կամ թթվասեր 3-4 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ կամ քացախ 1 ճաշի գդալ

_Աղ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Աղցան դդմիկով

Աղցան դդմիկով. Պատրաստման եղանակը

_Ավելի լավ է ընտրել երիտասարդ դդմիկ:

_Լվանալ և մաքրել կեղևահանող սարքով, կտրատել օղակներով, ապա քառորդներով:

_Ալյուրը լցնել տոպրակի մեջ, դդմիկը լավ թաթախել ալյուրի մեջ՝ ուժեղ թափահարելով տոպրակը:

_Տապակել դդմիկը բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը, ավելացնելով մի քիչ աղ, թողնել սառչի:

_Լոլիկը կտորներով կտրատել։

_Կանաչիները մանր կտրատել։

_Սոուսի համար խառնել բուսական յուղը կամ թթվասերը, մայոնեզը աղով, պղպեղով, ցանկության դեպքում՝ անուշաբույր կանաչիներով և մանր կտրատած սխտորով, կիտրոնի հյութով կամ քացախով:

_Դդմիկը և լոլիկը շերտերով լցնել տարայի մեջ և լցնել սոուսը։

_Տարան ծածկել ու մի քանի ժամով դնել սառնարանը, որ թրմվի ու սառչի։

Աղցան դդմիկով

Նման բուրավետ և ախորժելի աղցանը մարինացված բանջարեղենով պարզ է, արագ և շատ, շատ համեղ է ստացվում:

Այն հիանալի համադրվում է տարբեր նախուտեստների և կողմնակի ուտեստների հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կորեական աղցան գազարով և դդմիկով

Խնդրում ենք Գնահատեք