Պատրաստենք Ծովամթերքով համեղ Աղցան Երազ, որում ամեն ինչ հիանալի և ներդաշնակորեն համադրված է՝ ծովախեցգետնի ձողիկներ, կաղամար(կալմար) և թարմ վարունգ։

Աղցան Երազ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաղամար (կալմար) 200 գր
_Ծովախեցգետնի ձողիկներ 200 գր
_Թարմ վարունգ 1 հատ
_Ձու 3 հատ
_Մայոնեզ ըստ ճաշակի
Տնական մայոնեզի համար
_Աղ՝ ըստ ճաշակի
_Շաքարավազ 0,5 թեյի գդալ
_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
_Մանանեխ 1 թեյի գդալ
_Բուսական յուղ 150 մլ
_Ձու 1 հատ

Աղցան Երազ. Պատրաստման եղանակը
_Մաքրել կաղամարները և տաք ջրի մեջ խաշել 2-3 րոպե։
_Հանել ու լցնել սառը ջրի մեջ, հեռացնել թաղանթը։
_Ծովախեցգետնի ձողիկներն ու վարունգը կտրատել շերտերով:
_Քերել ձուն խոշոր քերիչով կամ շերտերով կտրատել։
_Բոլոր բաղադրիչները խառնել և համեմել մայոնեզով (բոլոր բաղադրիչները խառնել և 20 վայրկյան հարել բլենդերով)։
_Աղցանը բլրակի տեսքով լցնել մատուցման ափսեի վրա և զարդարել խեցգետնի ձողերով և կանաչիներով։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տապակած ծովախեցգետին







