Աղցան «Զմրուխտե հմայք». Հավի մսով և կիվիով համեղ նախուտեստ

Աղցան «Զմրուխտե հմայք». ԱՂՑԱՆՆԵՐ

Աղցան «Զմրուխտե հմայք». Հավի մսով և կիվիով համեղ նախուտեստ, որը մեր կարծիքով, շատ հետաքրքիր և գայթակղիչ տեսք ունի: Հետաքրքիր բաղադրատոմսի շնորհիվ այն անպայման կդառնա ցանկացած տոնական սեղանի զարդը, կամ ձևավորման մեխը:

Սա շատ համեղ և հյութալի նախուտեստ է կիվիով և հավով, ինչը հավանում են իմ բոլոր հյուրերը: Ճիշտ է, արդարության համար պետք է նշեմ, որ այն սեղանը զարդարեց ոչ շատ երկար ժամանակ:

Աղցան «Զմրուխտե հմայք».

Աղցան «Զմրուխտե հմայք». Բաղադրիչներ

  • Հավի կրծքամիս — 500 գր
  • Պանիր — 100 գր
  • Ձու — 4 հատ
  • Լոլիկ — 2 հատ
  • Կիվի — 3 հատ
  • Սոխ — 1 հատ
  • Մայոնեզ
  • Աղը համտեսել
  • Աղացած սև պղպեղ

Աղցան «Զմրուխտե հմայք».

Աղցան «Զմրուխտե հմայք». Պատրաստման եղանակը

  1. Այս նախուտեստը բաղկացած է մի քանի շերտերից: Յուրաքանչյուր շերտի վրա քսվում է մայոնեզ: Այն կարելի է պատրաստել ինչպես բաժիններով, այնպես էլ մեծ ամանի մեջ: Երկու տարբերակն էլ ընդունելի են:
  2. Աղ արած ջրի մեջ եփած հավի կրծքամիսը սառեցնել և փոքր կտորներով կտրել առաջին շերտով ամանի հատակին: Մսի վրա լցնել շատ բարակ կտրտած սոխ և ամեն ինչ ծածկել մայոնեզի թեթև շերտով:
  3. Հաջորդ շերտը բաղկացած է քերած պանրից: Պետք է համաչափ տարածել պանիրը և քսել մայոնեզի շերտով:
  4. Այնուհետև, կտրել լոլիկը մանր կտորներով և տարածել դրանք պանրի վերևում: Քսել նոր շերտը մայոնեզով:
  5. Հաջորդ շերտը կազմվում է պինդ խաշած ձվերից: Ձվերը քերել կոպիտ քերիչով կամ մանրացնել դանակով: Մի մոռացեք մայոնեզի մասին
  6. Վերջին շերտը կլինի կիվիի «գլխարկը», որի շնորհիվ էլ այն ստացել է «Զմրուխտե հմայք» անվանումը:

Աղցան «Զմրուխտե հմայք».

«Զմրուխտե հմայք»-ը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ աղցաններ

Խնդրում ենք Գնահատեք